«Տրամաբանական պոզիտիվիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Տրամաբանական պոզիտիվիզմ''', նեո-պոզիտիվիզմի փիլիսոփայության առաջին պատմա...»:
 
չNo edit summary
Տող 1.
'''Տրամաբանական պոզիտիվիզմ''', նեո-[[պոզիտիվիզմ]]ի [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] առաջին պատմական տարատեսակությունը, որի հիմնական գաղափարները 1920–30-ական թթ․ մշակել են մի խումբ փիլիսոփաներ, տրամաբաններ, մաթեմատիկոսներ և բնագետներ Վիեննական խմբակից (Մ․ Շլիկ, Ռ․ Կառնապ, Օ․ Նոյրաթ, Կ․ Գյոդեչ և այլն), ինչպես նաև նրա հետ գործակցող Բեռլինի էմպիրիկական[[Էմպիրիկ փիլիսոփայությանփիլիսոփայություն|էմպիրիկ փիլիսոփայությա]]<nowiki/>ն ընկերությունից (Հ․ Ռայխենբախ, Վ․ Դուբիսլավ, Կ․ Հեմպել և այլն)։ Տրամաբանական պոզիտիվիզմի վրա որոշիչ ազդեցություն են թողել [[Վերլուծական փիլիսոփայություն|վերլուծական փիչիսոփայությանփիլիսոփայության]] գաղափարները։ Տրամաբանական պոզիտիվիզմը գիտելիքի տիպար համարում է ճշգրիտ գիտությունները՝ փիլիսոփայության խնդիրը սահմանափակելով գիտության լեզվի տրամաբանական վերլուծությամբ։ Արհեստական լեզուների կառուցումը, ըստ տրամաբանական պոզիտիվիզմի, հնարավորություն է ընձեռում հստակեցնելու լեզվի մեջ արտահայտված՝ գիտելիքի տրամաբանական կառուցվածքը։ Գիտության լեզվի մեջ որոշակիորեն առանձնացվում են երկու կարգի ասույթներ։ Մաթեմատիկայի և տրամաբանության [[ասույթ]]ներն անալիտիկ են, զուտ մաթեմատիկան չունի փորձնական–առարկայական ծագում և բովանդակություն, դա այն լեզուն է, որով գիտության մեջ խոսում են աշխարհի մասին։ Փորձնական (մասնավոր) գիտությունները կազմվում են էմպիրիկական սինթետիկ ասույթներից, որոնց իմաստավորության չափանիշը վերիֆիկացման սկզբունքն է։ Այս հիմունքով իբրև իմաստազուրկ բացառվում են ավանդական փիլիսոփայության աշխարհայացքային հարցադրումները։ Տրամաբանական պոզիտիվիզմի զարգացման ընթացքում տեղի է ունեցել անցում առհասարակ պոզիտիվիզմին հատուկ հյումիստական ֆենոմենալիզմից, որը դավանում էին Վիեննական խմբակի անդամները, դեպի անհատ սուբյեկտից օտարված փորձի (փորձնական իրողության) կանտական ըմբռնումը։ Գիտակցվել է նաև, որ վերիֆիկացման, և առհասարակ փորձնական ստուգման, հարց կարող է դրվել ոչ թե առանձին ասույթների համար, այլ ամբողշությամբ վերցրած այն տեսության համար, որի մեշ մտնում են ասույթները։ Այս փոփոխությունների հետևանքով տրամաբանական պոզիտիվիզմը վերափոխվել է տրամաբանական էմպիրիզմի։ Տրամաբանական պոզիտիվիզմը ասպարեզից իջել է իր փիլիսոփայա-մեթոդաբանական արատների հետևանքով։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]