«Վարդերի հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

→‎Իշխանափոխություն: Կետադրության ճշտում
(Կետադրության ճշտում)
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
(→‎Իշխանափոխություն: Կետադրության ճշտում)
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
* [[նոյեմբերի 23]] - Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար [[Իգոր Իվանով]]ը համոզեց Շևարդնաձեին լքել Վրաստանը՝ հետագայում արյունահեղությունից խուսափելու համար: Նոր ընտրությունները նշանակված են [[2004]] թվականի հունվարի 4-ին. դրանցում հաղթեց Վարդերի հեղափոխության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին:
== Իշխանափոխություն ==
Ընդդիմության բողոքներն իրենց գագաթնակետին հասան [[նոյեմբերի 22]]-ին՝ վրացական նոր խորհրդարանի, (որի օրինականությունը կասկածի տակ էր,) առաջին նիստի առաջին օրը: Նույն օրն ընդդիմադիրները Սաակաշվիլիի գլխավորությամբ, ձեռքերին [[վարդ]]եր<ref group="Ն">Այստեղից էլ առաջացել է հեղափոխության անունը:</ref>, գրավեցին խորհրդարանի շենքը, ընդհատեցին ելույթ ունեցող Շևարդնաձեին և ստիպեցին թիկնապահների ուղեկցությամբ լքել դահլիճը: Այնուհետև նախագահը երկրում [[Արտակարգ դրություն]] հայտարարեց և օգնության կանչեց զորքերին և ոստիկանությանը Թբիլիսիի իր առանձնատան մոտ: Բայց նույնիսկ ընտրագույն ոստիկանական ստորաբաժումները հրաժարվեցին աջակցել նրան: Նոյեմբերի 23-ի երեկոյան՝ [[Սուրբ Գեորգի]]ի օրը, Շևարդնաձեն հանդիպում անցկացրեց ընդդիմադիր առաջնորդներ Սաակաշվիլիի և Ժվանիայի հետ՝ քննարկելու ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովի կողմից երկրում ստեղծված իրավիճակը: Հանդիպումից հետո Շևարդնաձեն հայտարարեց իր հրաժարականի մասին: Սա իսկական [[էյֆորիա]] առաջացրեց Թբիլիսիի փողոցներում: Ավելի քան 100 000 ցուցարարներ հրավառություններով և ռոք համերգներով նշեցին հաղթանակը:
[[Պատկեր:Donald Rumsfeld meets Nino Burjanadze, Zurab Zhvania and Tedo Japaridze (Tbilisi, 2003-12-05).jpg|մինի|ձախից|ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հանդիպումը Նինո Բուրջանաձեի, Զուրաբ Ժվանիայի և Թեդո Ջափարիձեի հետ (Թբիլիսի, 2003 թվականի դեկտեմբերի 5)]]
Նինո Բուրջանաձեն՝ վրացական խորհրդարանի խոսնակը, դարձավ նախագահի պաշտոնակատար այնքան ժամանակ, քանի դեռ չէր անցկացվել քվեարկության նոր փուլը: Միաժամանակ երկրի [[Վրաստանի Գերագույն դատարան|Գերագույն դատարանը]] չեղարկեց նախագահական ընտրությունների արդյունքները: [[2004]] թվականի [[հունվարի 4]]-ին Վրաստանում անցկացվեցին նոր նախագահական ընտրություններ, որոնցում հաղթեց Սաակաշվիլին. երդմնակալությունը տեղի ունեցավ նույն թվականի [[հունվարի 25]]-ին: 2004 թվականի [[մարտի 28]]-ին անցկացվեցին նաև խորհրդարանական նոր ընտրություններ, որտեղ հաղթեցին Սաակաշվիլի աջակցությունը վայելող «նոր դեմոկրատները»