«Անանիա Ա Մոկացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Հայեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Միապետ}}'''Անանիա Ա Մոկացի''' (ծ. թ. անհայտ, գ. Փաս, [[Մոկք]] – մոտ [[968]]), Ամենայն հայոց կաթողիկոս 946 թվականից առ [[968]] թվական, [[Հայ Եկեղեցի|Հայ եկեղեցու]] նշանավոր գործիչ։ Կրթությունը ստացել է Աղթամարում, այնուհետև՝ Վարագա վանքում, ապա եղել Վարագավանքի առաջնորդ։ Կաթողիկոսը աչքի է ընկել իր եկեղեցանպաստ, ազգաշահ գործունեությամբ, որը նպաստել է Հայ եկեղեցու հինավուրց ավանդների հարատևմանը, նրա դիրքերի ամրապնդմանը, երկրի ներքաղաքական կացության կայունացմանը։ Կարողացել է զսպել Սյունյաց եպիսկոպոսների և Աղվանից կաթողիկոսի անջատողական նկրտումները, այդ նպատակով [[949]]-ին կաթողիկոսական աթոռն Աղթամարի մեկուսացած կղզուց տեղափոխել է Անիի մոտ՝ Արգինա գյուղաքաղաք՝ սկիզբ դնելով վերջինիս վանքային համալիրի շինարարությանը։ Սյունիքի Ճահուկ գավառի Արդախ գյուղում գումարած ժողովում պաշտոնանկ է արել Սյունյաց եպիսկոպոսին ու Աղվանից կաթողիկոսին, որոնք սակայն տեղական իշխանների աջակցությամբ չեն ենթարկվել ժողովի որոշմանը։ [[958]] թվականին նորից ժամանել է Սյունիք և նրա եպիսկոպոս կարգել [[Ջիվանշիր]] իշխանի որդի Վահանին, ապա անցել է Աղվանք և ձեռնադրել նոր կաթողիկոս։
Անանիա Ա Մոկացին պայքարել է Հայաստանում քաղկեդոնականության տարածման դեմ, որի դրսևորումներից մեկը 960-ական թթ. կաթողիկոսի հրապարակած օրենքն էր կրկնամկրտության մասին, որով սահմանվում էր վերստին մկրտել քաղկեդոնական ծեսով մկրտվածներին։ Նրա դեմ ապստամբել են Սյունիքի եպիսկոպոս Հակոբը և Աղվանից Սահակ կաթողիկոսը, սակայն նա կարողացել է ճնշել ապստամբությունը։