«Ասորագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ասուրագիտություն''', գիտությունների ամբողջություն, որն ուսումնասիրում է հին Առաջավոր Ասիայի սեպագիր դպրություն ունեցող ժողովուրդների (շումերներ, բաբելոնացիներ, ասորեստանցիներ և այլն) լեզուն, [[մշակույթ]]ը, [[պատմություն]]ը: Միչև 17-րդ դարը Առաջավոր Ասիայի [[հնագույն]] պատմության հիմնական աղբյուրներն էին [[Աստվածաշունչ]]ը, բաբելոնյան պատմագիր [[Բերոսոս]]ի (մ.թ.ա. 4-3-րդ դարերում) աշխատությունից պահպանված հատվածները և [[անտիկ]] հեղինակների վկայությունները։ [[18-րդ դար]]ի իտալացի ճանապարհորդ Պիետրո դելլա Վալլեն [[Եվրոպա]] բերեց [[Պերսեպոլիս]]ում [[Դարեհ I]]-ի պալատի ավերակներում հայտնաբերված սեպագիր արձանագրությունների առաջին գծագրերը։ 1820-ին անգլիացի հնախույզ [[Կլավդիոս Ջեյմս Ռիչը]] Քույունջի բլրի վրա սկսեց [[Ասորեստան]]ի մայրաքաղաք [[Նինվե]]յի պեղումները։ 1942 թվականին [[Մոսուլ]]ում պեղումները շարունակեց ֆրանսիական հյուպատոս Պոլ Բուտան, որը հայտնաբերեց ասորեստանյան [[Դուր-Շարուկի]]ն քաղաքը՝ [[Սարգոն II]] պալատով (ժամանակակից [[Խորսաբադ]] բլուրը):1845-51-ին անգլիացի հնագետ Ա. [[Լեյարդը]] պեղեց Ասորեստանի երկու մայրաքաղաքները՝ [[Քալաք]]ը ([[Կալխու]]) և [[Նինվե]]ն: Քալաքում հայտնաբերվեց մ.թ.ա. IX-VII դդ. հինգ պալատ, իսկ Նինվեում՝ Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալի (մ.թ.ա.669-633) պալատը՝ գրադարանով։ Ասորեստանի [[սեպագիր]]ը վերցրեցին ուրարտացիները։ [[Ուրարտու]]ի թագավորներ [[Իշփուինի]]ի (մ.թ.ա. 825-810) և [[Մենուա]]յի (մ.թ.ա.810-781) արձանագրությունները երկլեզվյան են՝ ասուրա-ուրարտերեն։ [[Հուշարձան]]ների կուտակման հետ [[զուգահեռ]] ուսումնասիրվում էր նաև հայտնաբերված [[նյութ]]ը: Ասորագիտության հիմքը դրվեց XIX դարի կեսին Օ. Գ. Լեյարդի (Անգլիա) և Պ. Է. Բոատի (Ֆրանսիա) հնագիտական հետազոտություններով, որոնք Քույունջիկ, Նեմրուդ և Խորասաբադ քաղաքատեղիներում (Իրաք) հայտնաբերեցին մ.թ.ա. IX-VII դդ. ասորեստանյան բազմաթիվ գրավոր և արվեստի հուշարձաններ, ինչպես նաև [[Հենրի Կրեսվիկ Ռոուլինսոն|Հ. Ռոուլինսոնի]] (Անգլիա) կողմից [[Բեհիսթունի արձանագրություն|Բիհիսթունյան]] եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն, բաբելերեն) սեպագիր արձանագրության հայտնաբերումով։ Ասորագիտության մեջ մեծ հաջողությունների են հասել նաև ռուս գիտնականները ([[Վ.Ս.Գոլենիշչև, Բ.Ա.Տուրյան, Մ.Վ.Նիկոլսկի, [[Վասիլի Ստրուվե (արևելագետ)|Վ.Վ.Ստրուվե]], [[Իվան Մեշչանինով|Ի.Ի.Մեշչանինով]], Ն.Մ.Նիկոլսկի]]): Մ.Վ. Նիկոլսկին համարվում է ռուս ասորագիտության հայրը։ Օգտագործելով կուտակված փաստական նյութը՝ սովետական ասորագիտությունը հստակ դրեց և լուծեց հին արևելյան հասարակության ստրկատիրական բնույթի և նրանում դասակարգային պայքարի առանձնահատուկ ձևերի հարցը։<ref>Հայկական սովետական հանրագիտարան, Երևան 1974</ref>
 
== Գրականություն ==
Ասորեստանյա և պարսիկ սեպագիր արձանագրություն, թրգ. Հ. Սանտալճյան
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՍՀ}}