«Տիգրան Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
 
== Կենսագրություն ==
Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել [[1940]]-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ։
 
Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է [[1947]] թ. [[ԽՍՀՄ]] առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի [[1949]] թ. առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։ [[1950]] թ. ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ [[1951]] և [[1956]] թթ. մրցաշարերում մրցակցությունից դուրս էր։ 1951 թ. առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և [[1952]] թ. միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել։ Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը։ Սկսած այդ ժամանակից՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է։ [[1953]] թ. հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ [[1955]] թ. միջփնջային մրցաշարում 4-րդն էր, [[1958]] թ՝ 3-4-րդը, [[1962]] թ՝ 2-3-րդը։ [[1959]] թ. հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։
 
1962 թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել [[Միխայիլ Բոտվիննիկ|Մ. Բոտվիննիկ]]ի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց [[1963]] թ. և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։
 
[[1966]] թ. Տ. Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով [[Բորիս Սպասկի|Բ.Սպասկի]]ին։ [[1969]] թ. շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նույն Բ. Սպասկիին։ [[1971]] - [[1980]] թթ. շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմի մեջ 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։
 
[[1984]] թվականից [[Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն|շախմատիստի կենտրոնական տուն]] կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։
 
== Խաղաոճ ==