«Հայ ազգային խորհրդակցություն (1917)»–ի խմբագրումների տարբերություն

Համագումարն իր վստահությունը հայտնեց ժամանակավոր կառավարությանը, նրա «Պատերազմ՝ մինչև հաղթական ավարտ» կոչին, որը հայ ժողովրդի համար կոնկրետ պատմական պայմաններում նշանակում էր արևմտյան Հա յաստանի ազատագրում։ Հայաստանի «անեքսիան» Ռուսաստանի կողմից հայկական լայն շրջաններում դիտվում էր որպես թուրքական բռնապետներից հայ ժողովրդի և նրա հայրենիքի մեծ մասի ազատագրման միակ իրական ճանապարհը։
Համագումարը կազմավորեց Հայոց ազգային խորհուրդ (ՀԱԽ) և ազգային ժողով։ Ազգային խորհրդի նախագահ ընտըրվեց Ա. Ահարոնյանը։
[[1917]] թվականին տեղի է ունեցել Թիֆլիսում[[Թիֆլիս]]ում, [[սեպտեմբերի 23]]-ից [[հոկտեմբերի 13]]-ը։ Մասնակցել են տարբեր հոսանքների, քաղաքական կուսակցությունների, հասարակական, ազգային, դպրոցական, մշակութային կազմակերպությունների, Արևմտահայ ազգային խորհրդի ներկայացուցիչներ, հայ կամավոր, խմբերի ղեկավարներ, թվով շուրջ 210 պատգամավոր (դաշնակցականներ՝ 99, էսէռներ՝ 23, ս-դներ՝ 28, հայ ժող. կուսակցություն՝ 11, անկուսակցականներ՝ 7)։ Համագումարի առաջին նիստում պարզվեց, որ բոլշևիկները ներկայացուցիչ չեն ուղարկել, նրանք որոշել էին բոյկոտել համագումարը։
Համագումարի գլխավոր խնդիրը ազգային խորհրդի՝ որպես հայ քաղաքական ուժերը միավորող, համազգ. խնդիրներով զբաղվող կենտրոնական մարմնի ստեղծումն էր, որն ի վերջո հանգեցնելու էր հայկական ինքնուրույն պետականության ստեղծմանը։
Խոհրդակցությունում քննարկվեցին քաղաքական իրադրության (զեկուցողներ Ս. Վրացյան և Ս. Բեկզադյան), նահանգների, գավառների փոփոխության և զեմստվոյի (զեկուցողներ՝ Ա. Շահխաթունյան, Ղ. Տեր-Ղազարյան, Ս. Կամսարական, Հ. Աահակյան, Գ. Խատիսյան), պարենավորման (զեկուցողներ Ս. Հարությունյան, Տ. Բեկզադյան), ազգամիջյան հարաբերությունների (զեկուցողներ՝ Հ. Օհանջանյան, Մելիք-Պապաջանով, Ա. Երզնկյան), Օզակոմի նկատմամբ վերաբերմունքի (զեկուցողներ Հ. Արղության, Ա. Երզընկյան), ճակատի պաշտպանության և վտանգված վայրերի ապահովության (զեկուցողներ՝ Ռ. ՏերՄինասյան, Ս. Փիրումյան, Ա. Շահմազյան), փախըստականների (զեկուցողներ՝ Վ. Փափազյան, Ս. Հարությունյան, Հ. Առաքելյան), դպրոցների ազգայնացման (զեկուցողներ Ս. Տիգրանյան, Ա. Աբելյան, Ս. Հովյան) հարցերը, Ազգային բյուրոյի հաշվետվությունը (զեկուցողներ Ա. Խատիսյան, Ե. Աղբաշյան)։