«Արտակ Օհանյան (Գուսան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (22), ` → ՝ (6), ։Ա → ։ Ա (2), ։Մ → ։ Մ, ։Ն → ։ Ն, ։Պ → ։ Պ, → (4) oգտվելով ԱՎԲ
չ →‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: կ ։ → կ։, ն ։ → ն։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 21.
 
== Կենսագրություն ==
Արտակ Նիկոլայի Օհանյանը ծնվել է 1962 թվականի հունիսի 1-ին ՀՍՍՀ Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում ,աշխատավորի ընտանիքում։ 1978-1979 ուս.տարում ավարտել է տեղի թիվ 3 միջնակարգ դպրոցը , որը 2005 թվականին վերանվանվել է Արտակ Օհանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց։ 1980-1982 թվականներին մասնակցել է [[Աֆղանստան]]ում տեղի ունեցող մարտերին , որտեղ 1981 թվականին ծանր վիրավորվել է , իսկ 1982 թվականին արդեն զորացրվել։ Մինչև 1988 թվականը աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում և մանկապարտեզում՝որպես տնտեսվար։1988 թվականի Օպերայի ցույցերը նրան բերեցին Երևան,ավերիչ երկրաշարժը տարավ աղետի գետի,իսկ Արցախահայության փրկության կանչը՝մարտադաշտ։ Ինքնապաշտպանական մարտեր է մղել Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղում և Երասխավանում։ 1990 թվականի փետրվարին մի քանի տասնյակ կամավորականների հետ կազմավորել են «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը , որի կազմով էլ անմիջապես մեկնել են Սիսիանի շրջանի Սոֆլու գյուղ հետ մղելու կատաղած թշնամուն։ Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև Սիսիան-Նախիջևան , Եղեգնաձորի [[Խաչիկ]] և Նոյեմբերյանի [[Կոթի]] գյուղերի ինքնապաշտպանական մարտերին ։մարտերին։ 1991 թվականի փետրվարին արդեն մասնակցել են Գորիս–Կոռնիձոր , Խնձորեսկ , Հարթաշեն,Շուռլուխ,Շինուար՝իսկ ապրիլին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին ։մարտերին։ 1991 թվականի մայիսի 3-ին Արտակը ,երբ արդեն վաշտի հրամանատար էր, իր վաշտով ներխուժել են շրջափակված Գետաշեն և այնտեղից դուրս բերել թվով 37 երեխաների և ՀՀ գերագուն խորհրդի դեպուտատ Իգոր Մուրադյանին։ Հունիս ամսից շարունակել է մասնակցել Էրքեջ , Մանաշիդ , Բուզլուխ , Գյուլիստան և Վերիշեն գյուղերի թեժ մարտերին ։մարտերին։ 1991 թվականի դեկտեմբերի 29-ին ամուսնացել է մարտական ընկերոջ քրոջ ` Ժաննա Սահակյանի հետ: 1992 թվականի մարտ–մայիս ամիսներին մասնակցել է նոր ուղղաթիռային արկերի նախագծման և փորձարկման աշխատանքներին: Հուլիսին մարտեր են մղել նաև Գորիսի շրջանի Սոֆլու և Կոռնիձոր գյուղերում , իսկ օգոստոսին` Կարմիրի շրջանում։ Նոյեմբերին տեղափոխվել են Խնձորեսկ ։Խնձորեսկ։ 1993 թվականի մարտի 24-ին Երևանում ծնվում է նրա միակ դուստրը՝ Տաթևիկը։ 1993 թվականի սեպտեմբերի 9-ին 5 ընկերների հետ Կուբաթլուի շրջանում հատուկ աձաջադրանք կատարելիս մարտի են բռնվում դարանակալված թշնամու 2 ջոկատների հետ ,որտեղ և նա կնքում է մահականացուն։ Գուսանի աճյունը հանգչում է «Եռաբլուր» պանթեոնում,Հայաստանի Հանրապետության բազմաթիվ զոհված ազատամարտիկների կողքին։
 
== Արցախյան հերոսամարտի էջերից ==