«Էլեկտրաէներգիայի հաշվիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[File:ISKRA ME100-D1A51-V12G12.JPG|thumb|250px]]
'''Հաշվիչ էլեկտրաէներգիայի''', [[Էլեկտրաչափիչ]] սարք, որը [[հաշվառել|հաշվառում]] Է [[փոփոխական]] կամ [[հաստատուն]] հոսանքի [[էլեկտրաէներգիա|էլեկտրաէներգիայի]] ծախսը երկարատև [[ժամանակահատված|ժամանակահատվածում]]։ Փոփոխական հոսանքի ակտիվ և [[ռեակտիվ]] էլեկտրաէներգիայի հաշվառման համար օգտագործվում են [[ինդուկցիա|ինդուկցիոն]] միա- և [[եռաֆազ]] հաշվիչներ, իսկ հաստատուն հոսանքի էլեկտրաէներգիայի ծախսի հաշվառման համար՝ [[էլեկտրադինամիկա|էլեկտրադինամիկական]] հաշվիչներ քաղաքային [[էլեկտրաֆիկացնել|էլեկտրիֆիկացված]] [[տրանսպորտ|տրանսպորտում]] և էլեկտրիֆիկացված [[երկաթուղի|երկաթուղիներում]]։Հաշվիչի շարժական մասի պտույտների թվին համեմատական էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է հաշվիչ սարքավորմամբ։ [[Միաֆազ]] ինդուկցիոն հաշվիչները հիմնականում տեղադրվում են բնակարաններում, իսկ եռաֆազ հաշվիչները՝ [[էլեկտրակայան|էլեկտրակայաններում]], ենթակայաններում, [[արդյունաբերություն|արդյունաբերական]] [[ձեռնարկություն|ձեռնարկություններում]]։
 
== Կիրառում ==
Էլեկտրաէներգիայի հաշվարկը կատարվում է [[Կիլովատտ-ժամ|կիլովատտ-ժամ]]երով։ Ցանցին է միացվում հետնամասի կափարիչի ներսի մասում տրված սխեմայով։ Էլեկտրահաշվիչները տեղադրվում են չոր փակ շինություններում հատուկ վահանների (կամ էլ բնակարանային բաշխիչ վահանների) վրա ցուցմունքները ստուգելու համար մատչելի տեղերում։
 
== Սարքի աշխատանք ==
Էլեկտրասարքերը միացնելիս էլեկտրահաշվիչի միջով անցնում է հաշվիչ մեխանիզմը շարժման մեջ դնող հոսանքը (էլեկտրահաշվիչի պատուհանից կարելի է տեսնել ձախից աջ պտտվող սկավառակը)։ Շղթայի գերծանրաբեռնվածության կամ [[Կարճ միացում|կարճ միացման]] պատճառով հաշվիչի խափանումից խուսափելու համար էլեկտրահաշվիչի և էլեկտրաէներգիա սպառողի միջև դրվում են էլեկտրական ապահովիչներ կամ ավտոմատ անջատիչներ։ Հարկ է հիշել, որ ծախսվող էներգիայի համար [[Պետություն|պետության]]ը տրվող վճարումները հաշվարկելու էլեկտրահաշվիչներն (ի տարբերություն առանձին սպառողների միջև ներքին հաշվարկ կատարելու էլեկտրահաշվիչների) թույլ չի տրվում ինքնագլուխ բացել և նորոգել։
{{ՏՏՀ}}
 
[[Կատեգորիա:Էլեկտրաչափիչ սարքեր]]