«Հորացիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10.
Մ.թ.ա. 23 թ.–ից Հորացիուսը սկսում է գրել օդաներ /ներբող/, որտեղ այլևս չի շոշափում քննադատական և ծաղրական մոտիվներ: Ի տարբերություն Կատուլուսի սուբյեկտիվ պոեզիայի՝ Հորացիուսի օդաները, ժամանակի վեհակերտությանը համահունչ,գրված են հանդիսավոր տոնով, կոչ են անում «իմաստության», զերծ են հուզականությունից, կրքերի և դժբախտությունների նկարագրություններից: Հորացիուսի օդաները բազմազան են՝ ուղերձներ ընկերներին, հիմներ աստվածներին, մտորումներ, սիրային բանաստեղծություններ: Յուրաքանչյուր օդան ոսկերչական աշխատանքի արդյունք է, բառը՝ կշռադատված և մտածված, նկարագրությունը՝ սեղմ:
 
ավարտըՄ.թ.ա. և17 ազդարարերթ. «ՕգոստոսիՀռոմում հովանուկազմակերպվեցին տակ նորքաղաքացիական երջանիկպատերազմների դարաշրջանիավարտը գալուստըխորհրդանշող «սեկուլյար խաղեր» տոնը: Տոնական հիմնի ստեղծումը հանձնարարվեց Հորացիուսին, որը Վերգիլիուսի մահից հետո /մ.թ.ա. 19 թ./ համարվում էր կայսրության մեծագույն պոետը: Այդ պաշտոնական հիմնումՀիմնում Հորացիուսը գովերգում է Օկտավիանուս Օգոստոսին, նրա բարեփոխումները, հռոմեական պետությունը, «նոր դարի սկիզբը»:
Մ.թ.ա. 17 թ. Հռոմում կազմակերպվել էր «սեկուլյան խաղեր» տոնը, որը պիտի խորհրդանշեր քաղաքացիական պատերազմների
ավարտը և ազդարարեր «Օգոստոսի հովանու տակ նոր երջանիկ դարաշրջանի գալուստը»: Տոնական հիմնի ստեղծումը հանձնարարվեց Հորացիուսին, որը Վերգիլիուսի մահից հետո /մ.թ.ա. 19 թ./ համարվում էր կայսրության մեծագույն պոետը: Այդ պաշտոնական հիմնում Հորացիուսը գովերգում է Օկտավիանուս Օգոստոսին, նրա բարեփոխումները, հռոմեական պետությունը, «նոր դարի սկիզբը»:
 
Հորացիուսի ստեղծագործական վերջին տարիների նախընտրած ժանրը ուղերձներն են՝ չափածո նամակները: Ինչպես և սատիրաները, դրանք նույնպես գրված են անկաշկանդ զրույցի ձևով, սակայն այստեղ բացակայում է ծաղրանքը, իսկ «հորացիական իմաստությունը» արտահայտվում է Օգոստոսին, Մեկենասին, Տիբերիուսի քարտուղար Ֆլորին ուղղված խորհուրդների ձևով: Ուղերձների երկու գրքերը լույս տեսան համապատասխանաբար մ.թ.ա. 20 և 14 թթ.: Երկրորդ գիրքը բաղկացած է գրականությանը նվիրված երեք նամակից, որոնցից կարևորագույնը «Պիզոններին» ուղերձն է, որը հայտնի է «Պոետական արվեստ» խորագրով: Այստեղ Հորացիուսը ներկայանում է որպես հռոմեական կլասիցիզմի տեսաբան: Պոետական ստեղծագործությունից նա պահանջում է ներդաշնակություն և մասերի համաչափություն, իսկ պոետից՝ կրթվածություն և դատողություն: Տաղանդը պետք է ամրապնդել քրտնաջան մասնագիտական աշխատանքով:
 
Հորացիուսի պոեզիան բարձր է գնահատվել Պետրարկայի և Վերածննդի մյուս հումանիստների, XVII դարի տեսաբանների, ինչպես նաև XVIII և XIX դարի սկզբի ֆրանսիական և ռուսական պոետների կողմից:
 
[[Կատեգորիա:Անտիկ գրականություն]]
 
[[af:Horatius]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հորացիոս» էջից