«Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցում (2014)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
'''Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցում'''՝ Ադրբեջանի զինուժի կողմից [[ԼՂՀ ՊԲ]] ռազմական, չզինված [[Մի-24]] ուղղաթիռի խոցում, որը տեղի է ունեցել [[2014]] թվականի [[նոյեմբերի 12]]-ին՝ արցախաադրբեջանական սահմանագծին, ուսումնավարժական թռիչքի ժամանակ։
 
Դա [[1994]] թվականի հրադադարից ի վեր, առաջին նման դեպքն էր։
 
== Ուղղաթիռի խոցումը ==
Տող 89.
 
=== ԼՂՀ ՊԲ հատուկ գործողությունը ու մարմինների տարհանումը ===
[[Պատկեր:NKR-special-forces-operation-for-retrieving-bodies-of-dead-pilots.jpg|մինի|right|Ինֆոգրաֆիկ պաստառ՝ գործողության մանրամասներով]]Նոյեմբերի 22-ին ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԼՂՀ հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացրած գործողության արդյունքում տեղանքից տարհանվել են մահացած անձնակազմի մեկ անդամի դի, երկու անձնակազմի անդամի մասունքներ, ուղղաթիռի որոշ մասեր, մասնավորապես սև արկղերը։ Գործողության արդյունքում ադրբեջանական կողմը ունեցել է երկու կորուստ <ref>[http://www.panorama.am/am/all-videos/2797/ ԼՂՀ հատուկ նշանակության ջոկատները տարհանել են [[նոյեմբերի 12]]-ին խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի դին, մյուսների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր]</ref>։
 
Ի պատասխան Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը պաշտոնապես հերքեց տեղեկությունը <ref>[http://haqqin.az/news/34264 Минобороны уволило командира? (обновлено 15:52)]</ref>` հերքելով նաև հայկական լրատվականների տեղեկությունը այն մասին, որ Ադրբեջանում դեպքի վայրը հսկող բրիգադի հրամանատարը ազատվել է աշխատանքից <ref>[http://www.tert.am/am/news/2014/11/22/armenia-artsrunhovhannisyan/ Իսկ ինչո՞ւ է պաշտոնանկ արվել ադրբեջանական ԶՈՒ բրիգադի պատասխանատու հրամանատարը. ՊՆ մամուլի խոսնակը՝ ադրբեջանական կողմին]</ref>:
 
Ի պատասխան Ադրբեջանի հերքմանը՝ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հրապարակեց ՊԲ պատկանող անօդաչու սարքից նկարահանված լուսանկարներ, որոնք ցուցադրեցին տեղանքը հատուկ գործողությունից առաջ՝ ցուցադրելով զոհված զինծառայողի մարմինը, ու տեղանքը գործողությունից հետո, որում մարմինը բացակայում է, իսկ տեղից դեպի հայկական դիրքեր ձգվում է հետք, որով տեղափոխել են զոհվածի մարմինը <ref>[http://www.panorama.am/am/politics/2014/11/22/nkr-army/?sw Ուղղաթիռի անկման վայրի և զոհված անձնակազմի տարհանման հետքերի լուսանկարները]</ref>` դրանով իսկ բացահայտելով Ադրբեջանի ՊՆ կողմից հրապարակած կեղծ տեղեկատվությունը։ [[Նոյեմբերի 22]]-ի դրությամբ Ադրբեջանի ՊՆ կողմից արձագանք չի եղել։
 
== Հայաստանի Հանրապետության արձագանքը ==