Բացել գլխավոր ցանկը

Changes

Ֆեյդին մի շարք աշխատություններում անդրադարձել է [[հայերենի բարբառներ]]ին, ըստ նրա հայոց լեզուն բարբառներ է ունեցել V դարից առաջ։ Մի շարք ուսումնասիրություններ է նվիրել նաև ժամանակակից արևմտահայերենի խոնարհման ու հոլովման համակարգերին, ընդհանուր լեզվաբանական խնդիրներին և այլն։ Պատմաբանասիրական բնույթի ուսումնասիրություններից առավել կարևոր են [[Փավստոս Բուզանդ]]ի «Պատմութիւն Հայոց»-ին նվիրված գործերը։ «Խոհեր ս. Մեսրոպի այբուբենի մասին...» (1964, 2-րդ վերամշկ. հրտ.՝ 1982) աշխատության մեջ Ֆեյդին [[Մեսրոպ Մաշտոց]]ի գործունեությունը գնահատել է V դարի սկզբում [[Հայաստան]]ում տիրող քաղաքական կացության խոր վերլուծության հիման վրա։
 
Ֆեյդին նշանակալից ավանդ ունի հայ ժողովրդի բանահյուսության և գրականության ուսումնասիրման ասպարեզում («Հայ ժողովրդական դյուցազնավեպը», 1957)։ Նա անդրադարձել է նաև [[Հակոբ Պարոնյան]]ի և [[Երվանդ Օտյան]]ի երգիծանքի հարցերին, [[Դանիել Վարուժան]]ի, [[Արշակ Չոպանյան]]ի գրական գործունեությանը։ Ֆրանսերեն է թարգմանել «[[Սասնա ծռեր|Սասունցի ԴավթԴավիթ]]» էպոսի համահավաք բնագիրը (1964), Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծավեպի առաջին գիրքը («Ի Ծապլվար», 1961), կազմել է քրիստոնեական Հայաստանի հմայիլների ժողովածու։ Գրել է հայագիտական բազմաթիվ հոդվածներ, թղթակցել «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Զվարթնոց», ինչպես նաև եվրոպական լեզուներով հրատարակվող գիտական պարբերականների։ Բազմիցս այցելել է Հայաստան։
 
== Երկեր ==