«Եզդիները և Արցախյան ազատամարտը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
'''Եզդիներ''' (ինքնանվանումը՝ էզիդ), ազգություն, ովքեր ապրում են [[Իրաք]]ում, [[Թուրքիա]]յում, [[Հայաստանի Հանրապետություն]]ում, [[Վրաստան]]ում, [[Ռուսաստանի Դաշնություն]]ում ([[Կրասնոդարի երկրամաս]])։ Ընդհանուր թիվը՝ 200 000-ից ավելի, ՀՀ-ում՝ շուրջ 55 000 (2003)։
 
== Մասնակցություն պատերազմին ==
== Կամավորական ջոկատներ ==
 
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եզդի ազատամարտիկները [[Հոկտեմբերյանի շրջան|Հոկտեմբերյանի]], [[Էջմիածնի շրջան|Էջմիածնի]], [[Բաղրամյան]]ի, [[Ապարան]]ի, [[Արագած]]ի, [[Թալին]]ի, [[Աշտարակ]]ի և այլ շրջանների կամավորական ջոկատների, [[ԼՂՀ]] ԻՊՈՒ ստորաբաժանումների կազմերում մասնակցել են ՀՀ [[Արարատ]]ի (Երասխ), Նոյեմբերյանի ([[Ոսկեպար]]), [[Գորիս]]ի ([[Խնձորեսկ]], Շուռնուխ), [[Վայք]]ի (Բարձունի), ԼՂՀ [[Մարտակերտի շրջան|Մարտակերտ]]ի, [[Ասկերան]]ի, [[Շուշի]]ի, [[Աղդամ]]ի, [[Լաչին]]ի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ղարաբաղյան պատերազմում եզդի ազատամարտիկներից զոհվել են Ու. Ասոյանը, Օ. Ավդալյանը, Մ. Բաքիրյանը, Հ. Գալոյանը, Տ. Գելոյանը, Բ. Գուլոյանը, Զ. Թամոյանը, Ռ. Թամոյանը, Ս. Թամոյանը, Բ. Խուդոյանը, Լ. Կոտիևը, Թ. Համզոյանը, Յու. Համզոյանը, Գ. Հաջոյանը, Թ. Հաջոյանը, Ն. Հաջոյանը, Հ. Հուսեյանը, Ա. Միրզոյանը, Ա. Մհոյանը, Ա. Մստոյանը, Ա. Նաբոյանը, Ն. Շամոյանը, Բ. Զատոյանը, Ռ. Պոլոյանը, Ս. Ռասոյանը, Գ. Սադոյանը, Յա. Սադոյանը, Հ. Սուլթանյանը, Ա. Ուսուբյանը, Ռ. Ուսուբյանը, Գ. Քալաշյանը<ref>{{cite book | title=Մենք եզդի ենք | author=Ազիզ Թամոյան | year=2001 | location=Երևան}}</ref><ref name="Սխրանքը">{{cite book | title=Եզդի ժողովրդի սխրանքը | author=Ազիզ Թամոյան | year=2002 | location=Երևան}}</ref>։