«Եզդիները և Արցախյան ազատամարտը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
Հանրահավաքներ տեղի ունեցան Հայաստանի մի շարք բնակավայրերում․ Կոտայքի մարզի Զովունի գյուղում հանրահավաքի մասնակցիները ցանկություն հայտնեցին մասնակցել Արցախյան ազատամարտին։ Գյուղի սովխոզի տնօրեն Մանուկ Սիմոնյանը և գյուղսովետի նախագահ Վահան Ալեքսանյանը գյուղի ակումբը տրամադրեցին Արցախյան հերոսամարտին նվիրված միջոցառումների կազմակերպման համար (1988-1994 թթ)։ Ազիզ Թամոյանը կազմակերպում էր բազմաթիվ հանրահավաքներ։ Հանրահավաքներին մասնակցում էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ, դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Արշակ Փոլադյանը, Երջանիկ Աբգարյանը, Վահան Զատիկյանը և ուրիշներ<ref>Վկայագիր, Մ․ Սիմոնյան, Վ․ Ալեքսանյան, հուլիսի 21, 2002։</ref>։
 
Զովունիից հետո հանրահավաքներ տեղի ունեցան Արտաշատում, Արմավիրում, Արարատյան դաշտի եզդիաբնակ գյուղերում, Երևանի պետական համալսարանում։ Ստեղծվեց Ղարաբաղյան շարժմանը նպատող կազմ-կոմիտե, որում ընդգրկվեցին շարժման ակտիվիստները։ Կազմ-կոմիտեի նախագահ ընտրվեց Ազիզ Թամոյանը։ Այդ կառույցին կից ստեղծվեց ռազմական շտաբ, որի պետ ընտրվեց Քյարամ Ավդոյանը։Ավդոյանը, իսկ հրամանատար՝ Ազիզ Թամոյանը։ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մասնաշենքում հիմադրվեց Հայաստանի եզդիների ռազմական շտաբ։ Ռազմական շտաբի անդամներնանդամները՝ Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ և պրոֆեսոր Գ․ Ասատրյանի աջակցությամբ բազմիցս եղան Ղարաբաղյան ռազմաճակատների գրեթե բոլոր հատվածներում՝ Ստեփանակերտում, Լաչինում, Մարտակերտում, Երասխավանում, Ոսկեպարում, Մեղրիում։
 
«Եզդիների ազգային միության» նախագահությունը՝ Ազիզ Թամոյանի աջակցությամբ դրամական միջոցների հանգանականություն սկսեց՝ հավաքելով 6 մլն ռուբլի, որը հանձնվեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը և Արցախի «Օգնության հիմնադրամ»-ին։