«Կոնստանտին Մարջանիշվիլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Կոնստանտին Ալեքսանդրի Մարջանիշվիլի''' (Մարջանով) ([[մայիսի 28]] (9, 6), [[1872]] , [[Կվարելի]]-[[ապրիլի 17]], [[1933]], [[Մոսկվա]]), խորհրդային ռեժիսոր։ [[Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ|ՎԽՍՀ ժողովրդական արտիստ]] ([[1931]])։
 
== Կենսագրություն ==
Բեմական գործունեությունն սկսել է [[1893]] թվականին [[Քութայիս]]ում, որպես դերասան այլ դերերի շարքում՝ խաղալով նաև Մասիսյանցի դերը ([[Սունդուկյան, Գաբրիել|Սունդուկյան]]ի «Խաթաբալա»)։ [[1894]] թ. անցել է ռուսական բեմ՝ որպես ռեժիսոր ստեղծելով բազմաթիվ ներկայացումներ [[Իրկուտսկ]]ի, [[Սարատով]]ի, [[Դոնի Ռոստով|Ռոստով]]ի և այլ քաղաքների թատրոններում, ապա՝ ղեկավարել [[Ռիգա]]յի Նեզլոբինի խումբը, որը բեմադրել է [[Ա. Գորկի|Գորկու]], [[Բլոկ Ա.|Բլոկի]], [[Չեխով-Ա.|Չեխովի]], Լ․ Անդրեևի, Նայդյոնովի մի շարք պիեսներ։ [[1910]]-[[1913]]թթ. աշխատել է ՄԳԱԹ-ում (Կ․ Համսունի «Կյանքի ճիրաններում», Իբսենի «Պեր Գյունտ»)։ [[1913]]-[[1914]] թթ. [[Մոսկվա]]յում կազմակերպել է Ազատ թատրոնը՝ ձգտելով ընդլայնել բեմարվեստի սինթետիկ հնարավորությունները։ Այստեղ համագործակցել է հայ դիրիժոր Կ․ Սարաջեի և երգիչ Ա․ Կարատովի հետ։ [[1914]] թ. Ռոստովում բեմադրել է [[Լևոն Շանթ]]ի «Հին աստվածներ» պիեսը, որը տեղի հայկական մամուլը համարել է «գովելի ձեռնարկություն», «ռուսական որոնող թատրոնի խստապահանջ ռեպերտուարի ցանկը մի չքնաղ գոհարով ճոխացնող գործ»։ [[1919]] թ. [[Կիև]]ում բեմադրել է [[Լոպե դե Վեգա]]յի «ֆուենտե օվեխունա» դրաման՝ ներկայացմանը հաղորդելով հեղափոխական մեծ թափ ու հերոսական ոգի։ [[1920]] թ. [[Պետրոգրադ]]ում կազմակերպել է Կոմիկական օպերայի թատրոնը և մասնակցել մասսայական թատերականացված հանդեսների բեմադրություններին։ [[1922]] թվականից՝ Թիֆլիսի նորաստեղծ Ռուսթավելու անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Վրացական բեմի խորհրդային վերածնունդը ամբողջովին կապված է Մարջանիշվիլիի անվան հետ։ Ռուսական բեմի հեղափոխական ավանդույթները Մարջանիշվիլին այստեղ ներդաշնակել է վրացական թատրոնի ազգային խառնվածքին։ Լոպե դե Վեգայի «Ֆուենտե օվեխունա», Զ․ Անտոնովի «Արևի խավարումը [[Վրաստան]]ում», Դ․ Էրիսթավիի «Բաժանություն», [[Շեքսպիր]]ի «Համլետ», Ազիանիի «Դասալիք կինը» բեմադրությունները նպաստել են վրացական բեմարվեստի բուռն զարգացմանը։ [[1928]] թ. Մարջանիշվիլին Քութայիսում հիմնադրել է 2-րդ պետական թատրոնը (այժմ՝ [[Թբիլիսի]]ում)։ Տոլլերի «Հոպլյա՜, մենք ապրում ենք», Գուցկովի «Ուրիել Ակոսատ», Կիրշոնի «Հաց»։ Լավրենյովի «Բեկում», Կակաբաձեի «Կվարկվարե Թութաբերի» բեմադրություններով վրացական բեմն ապրել է աննախընթաց վերելք, երկու ազգային թատրոններում աճել են Վ․ Անջափարիձեի, Ու․ Չխեիձեի, Վ․ Գոձիաշվիլու, Ա․ Խորավայի, Ա․ Վասաձեի, Թ․ Ճավճավաձեի, Ս․ Զաքարիաձեի նման դերասաններ։ Թիֆլիսի Հայ դրամայի «Ֆուենտե օվեխունա» և Ն․ Ազիանիի «Դասալիք կինը» («Դեզերտիրկա») բեմադրությունները իրականացվել են ըստ Մարջանիշվիլիի ռեժիսորական մտահղացման։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է Մոսկվայի Փոքր թատրոնում, որպես գլխավոր ռեժիսոր։ Բեմադրություններ է տվել նաև Թիֆլիսի օպերային թատրոնում։ Վրաստանում ստեղծել է մի շարք ֆիլմեր։ Հայ արվեստի զործիչներից մոտիկից շփվել է Հ․ Դանիելյանի, Լ․ Իսեցկու հետ։ Տարբեր առիթներով Մարջանիշվիլիի արվեստը հատուկ ուշադրության նյութ են դարձրել Օ․ Սևումյանը և Ս․ Քափանակյանը։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՍՀ}}