«Մերաբ Կոստավա»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
'''Մերաբ Կոստավա''' ({{lang-ka|მერაბ კოსტავა}}, [[26 մայիսի]], [[1939]], [[Թբիլիսի]] — [[13 հոկտեմբերի]], [[1989]]), վրացի այլախոհ, երաժիշտ ու բանաստեղծ: Վրաստանը ԽՍՀՄ-ից առանձնացնելու՝ 1980-ական թվականներին ծավալված շարժման ղեկավարներից մեկը:
 
[[1954 թվական]]ին Մերաբ Կոստավան ու [[Զվիադ Գամսախուրդիա]]ն հիմնադրեցին երիտասարդական ընդհատակյա «Գորգասլիանի» կազմակերպությունը: [[1956]]-[[1958]] թվականներին կազմակերպության անդամները, այդ թվում՝ Կոստավան ու Գամսախուրդիան, ձերբակալվել են [[ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե]]ի կողմից հակախորհրդային գործունեության համար: Նրանք մեղադրվում էին նաև հակակոմունիստական գրականության ու թռուցիկների տարածման համար:
 
1962 թվականին Մերաբ Կոստավան ավարտել է [[Թբիլիսիի կոնսերվատորիա]]ն: [[1962]]-[[1977]] թվականինթվականներին դասավանդել է Թբիլիսիի երաժշտական դպրոցներից մեկում:
 
[[1973 թվական]]ին Կոստավան ու Գամսախուրդիան հիմնադրել են Մարդու իրավունքների պաշտպանության նախաձեռնող խումբը: [[1976 թվական]]ին Կոստավան եղել է Վրաստանի Հելսինկյան խմբի ([[1989 թվական]]ին վերանվանվել է Վրացական հելսինկյան միություն) հիմնադիրներից մեկը: [[1975 թվական]]ից [[Amnesty International]] միջազգային կազմակերպության անդամ է: