«Ղազար Փարպեցի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Կենսագրությունը ==
Մերձավոր կապ է ունեցել [[Մամիկոնյան]] նախարարական տան հետ։ Ավարայրի ճակատամարտից հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ ([[Վրաստան]])։ Նախնական կրթությունն ստացել է Աշուշա բդեշխի պալատում, խաղընկերոջ՝ ապագա մարզպան [[Վահան Մամիկոնյան]]ի քեռու՝ Աղան [[Արծրունիներ|Արծրունու]] վերահսկողությամբ։ Մոտ [[465]]-470–ին[[470]] թվականներին ուսանել է [[Բյուզանդիա]]յում։ Վերադառնալով՝ հաստատվել է [[Կամսարականներ]]ի նախարարական տիրույթում՝ [[Շիրակ]]ում, զբաղվել ուսումնա–կրթական գործերով։ [[484]]-486–ին[[486]] թվականնեին եղել է [[Սյունիք]]ում։ 486–ին486 թվականին մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը Ղազար Փարպեցուն կանչել է Սյունիքից և նշանակել [[Վաղարշապատ]]ի վերակառուցված վանքի առաջնորդ։ Ղազար Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորչական աշխատանքի, որը նրա դեմ առաջ է բերել հետադեմ հոգևորականության թշնամությունը։ Ստիպված հեռացել է (մոտ 490-ին) [[Ամիդ]], որտեղ գրել է «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ուղերձը։ Հայոց մարզպանը ետ է կանչել Ղազար Փարպեցուն և պատվիրել գրել հայոց պատմությունը։ Ըստ ավանդության, թաղված է [[Փարպի]]ի ձորում։
 
«Թուղթ առ Վահան Մամիկոնյան»–ը վավերական աղբյուր է V դ. 2–րդ կեսին հայոց եկեղեցում գոյություն ունեցող երկու թևերի անհաշտ պայքարի մասին, երբ [[Մեսրոպ Մաշտոց]]ի և [[Սահակ Պարթև]]ի մահից հետո հետադեմ կղերականությունը հալածանք էր սկսել առաջադեմ մտավորականության դեմ։
 
== Երկերը ==
Պատմական և գիտական առումով ավելի արժեքավոր է «Պատմություն Հայոց»–ը։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում Ղազար Փարպեցին հիշատակում է իր նախորդների՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բյուզանդի աշխատությունների համառոտ բովանդակությունը, արժեքավորում դրանք, նշում, որ գրավոր սկզբնաղբյուրներից բացի օգտագործել է նաև ականատեսների պատմածները՝ նախապես ստուգելով և ճշտելով։ Առաջին՝ Ա դրվագում մանրամասն շարադրված են Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը և Սասանյան Պարսկաստանի պառակտիչ ու դավադիր քաղաքականությունը մինչև [[Արշակունյաց]] թագավորական հարստության անկումը([[428]])։ Երկրորդ՝ Բ դրվագի նյութը [[Վարդանանց պատերազմ]]ն է, համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին։ Երրորդ՝ Գ դրվագը ամենաարժեքավորն է, որովհետև Ղազար Փարպեցին իր նկարագրած դեպքերի ականատեսն է։ Այն ընդգրկում է 460-480–ական թթվական հայ–պարսկական փոխհարաբերությունների և հայերի 482-484–ի հակապարսկական ապստամբության պատմությունը։
 
Ղազար Փարպեցու «Թուղթ»–ն ամբաստանագիր է ընդդեմ ժամանակի հոգևորականության, անհատի իրավունքների պաշտպանության փորձ, միջնադարյան ազատամտության կարևոր փաստաթուղթ։ Ղազար Փարպեցին հրաժարվում է աղանդավորների հետ կապերի խզելուց և նրանց քննադատելուց, քանի որ Քրիստոսը ուսուցանել է ուրիշին դատավոր չլինել։ Նա գրում է բարոյական արժեքների, հոգևորականների առաքինության ու աշխարհիկների քաջության պատմությունը, որն ընթանում է պայքարի, հակադրությունների ու ելևէջների ձևով։ Նա աշխարհիկ ֆեոդալների իշխանությունը սահմանափակում է տնտեսական, քաղաքական, եկեղեցունը՝ կրոնական գործնեությամբ։ Ղեկավարը, ըստ Ղազար Փարպեցու չպետք է բացարձակացնի, գերագնահատի իր իշխանությունն ու հեղինակությունը, նրա և ղեկավարվողի միջև պետք է լինի որոշակի համապատասխանություն և հաղորդակցականություն։