«Անալոգիա (տրամաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Անալոգիա''' (հունարեն {{lang-gr|άναλογία}} - համապատասխանում, նմանություն), նմանակում [[Տրամաբանություն|տրամաբանության]] մեջ, ճշմարտանման մտահանգման տեսակ, որի դեպքում ելնելով երկու առարկաների որոշ հատկությունների նույնությունից և այն բանից, որ այդ առարկաներից մեկն օժտված ՝օժտված՝ ևս մի հատկությամբ, որը չի նկատվել մյուս առարկայի հատկությունների թվում, եզրակացնում ենք, որ այն նույնպես օժտված Է տվյաւ հատկությամբ։ Այսպես, Հյուգենսը, ելնելով այն փաստից, որ ձայնը և լույսը ունեն մի շարք ընդհանուր հատկություններ, և այն փաստից, որ ձայնն ունի ալիքային բնույթ, հանգեց այն եզրակացության, որ լույսը ևս ունի ալիքային բնույթ։ Անալոգիաի սխեման Է. «''A''-ն ունի a, b, c...ո հատկությունները, B-ն՝ a, b, c... հատկությունները, հետևաբար B-ն նույնպես ունի ո հատկությունը»։ Ա. միայն հավանական եզրակացություն է տալիս։ Որքան շատ են համեմատվող առարկաների նույնական հատկությունները, և որքան Էական է դրանց կապը եզրակացությամբ արձանագրվող հատկության հետ, այնքան մեծ է անալոգիաի եզրակացության հավանականությունը։ Անալոգիաի եզրակացության հավանականության բարձրացման հարցերով է զբաղվում նմանության տեսությունը։ Անալոգիան կիրառվում է մեծ մասամբ գիտական հետազոտության սկզբնական փուլերում, մասնավորապես մոդելավորման Ժամանակ։ Մի շարք կարևոր գիտական կռահումներ կատարվել են անալոգիաի միջոցով։
 
{{ՀՍՀ}}