«Օսցիլյատոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
Content deleted Content added
Նոր էջ «200px|աջից '''Օսցիլյատոր''' , տատանվող ֆիզիկ, համակարգ։ Հավասարակշռության դիրքի շուրջը...»:
(Տարբերություն չկա)

10:59, 12 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Օսցիլյատոր , տատանվող ֆիզիկ, համակարգ։ Հավասարակշռության դիրքի շուրջը տատանողական շարժում կատարող մակրոսկոպիկ մարմինը կոչվում է դասական օսցիլյատոր։ Ազատության մեկ աստիճան ունեցող 0 կոչվում է գծային։ Փոքր X շեղումների դեպքում գծային օսցիլյատորի պոտենցիալ էներգիան հավասար է (m-ը զանգվածն է, -ն՝ տատանման ցիկլային հաճախականությունը)։

Օսցիլյատորի շարժումա նկարագրությունը

Այսպիսի օսցիլյատորի շարժումը նկարագրվում է   հավասարումով, որի լուծումը՝  ) (a-ն ամպլիտուդն Է,  –ն՝ սկզբնական փուլը), ցույց է տալիս, որ շեղումը ժամանակի ընթացքում փոփոխվում է ներդաշնակ օրենքով։

 

Տատանման պարբերություն

Ներդաշնակ օսցիլյատորի տատանման պարբերությունը՝  ։ Ներդաշնակ օսցիլյատորի լրիվ էներգիան ուղիղ համեմատական է ամպլիտուդի քառակուսուն՝  ։ Դասական ներդաշնակ օսցիլյատորի օրինակներ են զսպանակից կախված բեռը, մաթեմատիկական ճոճանակը, կամերտոնը են՝ բավականաչափ փոքր ամպլիտուդների դեպքում։


Քվանտային օսցիլյատոր

Քվանտային ներդաշնակ օսցիլյատորի վիճակները որոշվում են Շրեդինգերի   ավասարման լուծումներով, որտեղ  -ը Համիլտոնի օպերատորն է, փոփոխականը՝ վիճակը նկարագրող ալիքային ֆունկցիան, En-ը՝ էներգիան , որտեղ  -ը օսցիլյատորի քվանտային թիվն է։ Քվանտային օսցիլյատորի փոքրագույն Էներգիան հավասար է  , ի տարբերություն դասական դեպքի, երբ  , այսինքն 4 ըստ քվանտային տեսության, բացարձակ դադարի վիճակ գոյություն չունի։ Քվանտային օսցիլյատորի օրինակներ են ատոմների տատանումները մոլեկուլներում, մոլեկուլներինը՝ պինդ մարմիններում, իսկ ազատ ճառագայթման դաշտը համարժեք է տարբեր հաճախականություններով քվանտային օսցիլյատորների համախմբության։

Պատկերասրահ

Գրականություն

  • Ռ․ Ավագյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։