«Արաբո»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 14 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (կետադրական, փոխարինվեց: : → ։ (5), →)
'''Արաբո''' (''Առաքել, Ստեփանոս Մխիթարյան'', [[1863]] - [[1893]]), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից (1880-ականներին)։
 
Ծնվել է [[Բիթլիսի նահանգ]]ի [[Կուռթեր]] գյուղում։ Սովորել է Մուշի Առաքելոց վանքի դպրանոցում։ Գործել է [[Սասուն]]ի, [[Տարոն]]ի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ։ [http://1882 1882]-ին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա բանտարկության, սակայն փախել է բանտից, շարունակել իր գործունեությունը։ 1889-ից սկսած՝ քանիցս այցելել է [[Կովկաս]], 1892-ին [[Թիֆլիս]]ում մասնակցել է [[ՀՅԴ]] կուսակցության 1-ին ընդհանուր ժողովին։ 1893 թ. գարնանը Սասունի ապստամբներին օգնելու նպատակով Կարսից անցել է Երկիր։ Բայց, ճանապարհին՝ Խնուսից ոչ հեռու՝ Գյալառաշ (Սև բերդ) կոչվող ձորում ընդհարվել է [[քրդեր]]ի հետ և զոհվել իր հինգ ընկերների հետ։
 
[[Պատկեր:Արաբո.JPG|մինի|Արաբոյի քանդակը [[Ջերմուկ]] քաղաքում (հեղինակ` [[Հովհաննես Մուրադյան]])]]