«Գուրգեն Սահակյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
պետք չէ
Տող 5.
| image_size = 240px
| alt =
| caption = '''[[ՀՀ ԳԱԱ]] [[ակադեմիկոս]]<br/>Գուրգեն Սահակյան'''
| birth_date = {{Ծննդյան ամսաթիվ|1913|9|10}}
| birth_place = {{դրոշավորում|Ռուսական կայսրություն}}, [[Անի]], գյուղ [[Սառնաղբյուր]]
Տող 16.
| religion =
| fields = [[Ֆիզիկա]], [[աստղագիտություն]]
| workplaces = 1. [[Երևանի պետական համալսարան]] ([[1939]]-[[2000]]),<br />2. [[Երևանի ֆիզիկայի ինստիտուտ]] (1950-1962),<br />3. [[Բյուրականի աստղադիտարան]] ([[1961]]-[[1970]]
| alma_mater = [[Երևանի պետական համալսարան]] ([[1934]]-[[1939]])
| doctoral_advisor =
Տող 34.
| Վիքիդարան=
}}
'''Գուրգեն Սերոբի Սահակյան''' (ծնվել է՝ [[սեպտեմբերի 10]], [[1913]], [[Սառնաղբյուր]], [[Անի]], [[Ռուսական կայսրություն]], վախճանվել է՝ [[մարտի 26]] [[2000]], [[Երևան]], [[Հայաստան]]), գիտության ականավոր գործիչ, տեսաբան ֆիզիկոս, [[աստղագիտություն|աստղագետ]], [[գիտությունների դոկտոր]] ([[1963]]), [[պրոֆեսոր]] (1964), [[ՀՀ ԳԱԱ]] [[ակադեմիկոս]] (1982), [[ՀՀ գիտության վաստակավոր գործիչ]] ([[1970]]).
 
Պարգևատրվել է Լենինի ([[1986]]), Հայրենական պատերազմի 2-րդ կարգի ([[1945]]) և Ժողովուրդների բարեկամության ([[1981]]) շքանշաններով։
 
Հետազոտությունների ոլորտը՝ տարրական մասնիկներ և միջուկային ֆիզիկա, ճառագայթման և տիեզերական ճառագայթների տեսություն, տիեզերական ձգողականության տեսություն և նրա աստղաֆիզիկական կիրառությունները, այլասերված պլազմայի և գերխիտ երկնային մարմինների տեսություն։
Տող 47.
 
===Կրթություն===
Սկզբնական կրթությունը ստանալուց հետո ընդունվել է [[Գյումրի]]ի շինարարական տեխնիկում և ավարտել է այն [[1933]] թ.։ [[1933]]-[[1934]] թթ. աշխատել է [[Մեծ Պառնի]] գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ու մաթեմատիկայի ուսուցիչ։ [[1934]]-[[1939]] թթ. սովորել է [[Երևանի պետական համալսարան]]ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ Գերազանցությամբ ավարտելով համալսարանը, [[1939]] թ. ընդունվել է [[ԽՍՀՄ]] ԳԱ Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրա։ Մի քանի ամիս անց զորակոչվել է խորհրդային բանակ։ [[1939]]-[[1946]] թթ. ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին։ Մասնակցել է [[Հունգարիա]]յի, [[Ավստրիա]]յի և [[Չեխոսլովակիա]]յի ազատագրման մարտերին։
 
Զորացրվելուց հետո, [[1946]]-[[1949]] թթ. շարունակել է սովորել է ԽՍՀՄ ԳԱ Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում խորհրդային հանրահայտ ֆիզիկոսներ [[Նոբելյան մրցանակ]]ի դափնեկիր ակադեմիկոս Իգոր Եվգենիևիչ Տամմի ու [[ԽՍՀՄ]] Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Դմիտրի Իվանովիչ Բլոխինցևի ղեկավարությամբ։ Առաջին աշխատանքները նվիրված են եղել ատոմական միջուկի ու նուկլոնի կառուցվածքի ուսումնասիրմանը բարձր էներգիաների [[էլեկտրոն]]ների ցրման միջոցով։ Գուրգեն Սահակյանի կողմից առաջին անգամ դրվել է նուկլոնի բարդ կառուցվածքի հարցը և ներմուծվել է այդ մասնիկների ֆորմֆակտորի գաղափարը։ Հիսունական թվականների կեսերին նուկլոնների կառուցվածքի հետազոտումը դարձավ բարձր էներգիաների ֆիզիկայի առավել կարևոր խնդիրներից մեկը։
 
===Գիտակրթական ձեռքբերումներ===
[[1950]] թ. Գուրգեն Սահակյանը պաշտպանել է [[գիտությունների թեկնածու]]ական ատենախոսություն և անցել աշխատանքի [[Երևանի պետական համալսարան]]ում։ [[1951]] թ. հիմնադրել է [[ԵՊՀ]]-ի Տեսական ֆիզիկայի ամբիոնը, որը ղեկավարել է մինչև [[1985]] թ.։ [[1963]] թ. Գուրգեն Սահակյանը [[Մոսկվա]]յում պաշտպանել է [[գիտությունների դոկտոր]]ական ատենախոսություն, [[1964]] թ1964թ. շնորհվել է [[պրոֆեսոր]]ի կոչում։ [[1965]] թ1965թ. ընտրվել է [[ՀԽՍՀ]] ԳԱ թղթակից անդամ, [[1982]] թվականին՝-ին՝ [[ակադեմիկոս]]։
 
Գուրգեն Սահակյանը հեղինակ է շուրջ 200 գիտական հոդվածների, մի շարք մենագրությունների, ուսումնական ձեռնարկների և դասագրքերի, այդ թվում՝ Равновесные конфигурации вырожденных газовых масс, М., 1972 г., Физика нейтронных звезд, Дубна, 1995 г., Основы релятивистской теории гравитации, Ереван, [[1987]] г., մենագրությունների, որոնք թարգմանվել են [[անգլերեն]], [[ֆրանսերեն]] և [[գերմաներեն]] լեզուներով։ Համահեղինակ է Քվանտային մեխանիկա, Երևան, [[1972]], [[2009]] թ․, ռուսերեն լեզվով՝ [[1982]] թ․ դասագրքի։ Նա զբաղվել է տարրական մասնիկների ֆիզիկայի և տիեզերական ճառագայթների հետազոտությամբ։ Ստացված արդյունքներն ամփոփվել են Էներգետիկական սպեկտրներ և տիեզերական ճառագայթման մասնիկների միջուկային փոխազդեցություններ, Երևան, [[1958]] թ․ մենագրության մեջ։
 
Տեսական աստղաֆիզիկայի բնագավառում Գուրգեն Սահակյանը և [[Վիկտոր Համբարձումյան]]ը [[1960]]-ական թվականներից սկսած ստեղծեցին նոր ուղղություն՝ գերխիտ աստղերի ֆիզիկա, կառուցեցին գերխիտ աստղային կոնֆիգուրացիաների մոդելներ, հայտնաբերեցին հարաբերականության ընդհանուր տեսության նոր՝ զանգվածի անոմալ պակասորդի երևույթը։ Այս արդյունքները կարևոր նշանակություն ունեն գերխիտ երկնային մարմինների կոսմոգոնիական ուսումնասիրություններում։
 
Գուրգեն Սահակյանը Նեյտրոնային աստղերի ֆիզիկա գիտական ուղղության հիմնադիրն է։ Նա զարգացրել է այն գաղափարը, որ նեյտրոնային աստղերն առաջացել են տիեզերքի ընդարձակման վաղ շրջանում՝ մյուս բոլոր տեսակի երկնային մարմիններից շուտ, և որ գալակտիկաների կորիզները պետք է գերազանցապես բաղկացած լինեն նեյտրոնային աստղերից և սպիտակ թզուկներից, բացահայտել նեյտրոնային աստղերի կարևոր դերը գալակտիկաների միջուկների ակտիվության մեջ։ [[1991]]-[[1997]] թթ1997թթ.։ Նա մշակել է բաբախիչների ռադիոճառագայթման և բարստերների տեսությունները։ Գուրգեն Սահակյանը [[գրավիտացիա]]յի տեսության գիտական դպրոցի հիմնադիրն է [[Հայաստան]]ում։ Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել են [[գիտությունների թեկնածու]]ական 7 և [[գիտությունների դոկտոր]]ական 10 ատենախոսություններ։ [[1967]]-[[1972]] թթ1972թթ. Գուրգեն Սահակյանը եղել է [[ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ]]ի դեկան։
 
[[Պատկեր:2011 05 Edvard Chubaryan 75th Birthday 37.jpg|720px|մինի|կենտրոն|[[1972]] թ., Տեսական ֆիզիկայի ամբիոնում։ Կենտրոնում կանգնած Գուրգեն Սահակյան, ձախից նստած երկրորդ շարքում, Մանուշակ Գրիգորյան, Սամվել Հովսեփյան, Գրիգոր Ալավերդյան։ Ձախից նստած առաջին շարքում` Գրիգոր Ալոջյանց, Ատոմ Մուրադյան, Գևորգ Հաջյան, Արծվիկ Մարկոսյան, [[Յուրիյ Վարդանյան]], Աշոտ Հովսեփյան,[[Դավիթ Սեդրակյան]], [[Էդվարդ Չուբարյան]], Կարեն Շահաբասյան, [[Ռոլանդ Ավագյան]], Ալբերտ Կիրակոսյան, Գոհար Հարությունյան։]]
 
Գուրգեն Սահակյանի հմուտ կազմակերպչական գործունեության արդյունքում Տեսական ֆիզիկայի ամբիոնում ձևավորվել է հետազոտական կոլեկտիվ, որը գերխիտ աստղերի ֆիզիկայի բնագավառում համաշխարհային առաջատար խմբերից է։ Այսօր նրա աշակերտներն ղեկավարում են [[ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ|ԵՊՀ ֆիզիկայի]] ու [[ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ|ռադիոֆիզիկայի ֆակուլտետները]], ինչպես նաև մի շարք ամբիոններ։ Սկսած [[1979]] թ. Տեսական ֆիզիկայի ամբիոնը, Գուրգեն Սահակյանի ղեկավարությամբ, եղել է [[ԽՍՀՄ]] գլխամասային ամբիոն Գերխիտ երկնային մարմինների ֆիզիկա թեմատիկայով։
 
Վճռորոշ էր նրա դերը բուհական առաջին գիտահետազոտական ինստիտուտի՝ Լազերային տեխնիկա գիտաարտադրական միավորման ստեղծման գործում։ Մինչև կյանքի վերջը եղել է [[ԵՊՀ]]-ում գործող տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ։
 
== Հիմնարար աշխատություններ ==
* {{գիրք|հեղինակ=Саакян Г.С.|վերնագիր=Основы релятивистской теории гравитации (Учебно-вспомогательное пособие)|վայր=Ереван|հրատարակչություն=Издательство Ереванского университета|թվական=[[1987]]|}}
* {{գիրք|հեղինակ=Саакян Г.С.|վերնագիր=Пространство - время и гравитация|վայր=Ереван|հրատարակչություն=Издательство Ереванского университета|թվական=1985|}}
* {{գիրք|հեղինակ=Саакян Г.С.|վերնագիր=Физика нейтронных звезд|վայր=Ереван|հրատարակչություն=Издательство Ереванского университета|թվական=1995|}}
 
== Գրականություն ==
* {{գիրք|հեղինակ=Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г.| վերնագիր=Астрономы. Биографический справочник|վայր=Киев|հրատարակչություն=Наукова думка|թվական=[[1986]]|}}
 
== Արտաքին հղումներ ==