«Ալիքների անդրադարձում և բեկում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ալիքների անդրադարձում և բեկում ''', տարբեր հատկություններ ունեցող միջավայրերի սահմանում տեղի ու...»:
 
No edit summary
Տող 1.
'''Ալիքների անդրադարձում և բեկում ''', տարբեր հատկություններ ունեցող միջավայրերի սահմանում տեղի ունեցող երևույթ, երբ այդ սահմանային մակերևույթից ալիքները[[ալիքներ]]ը լրիվ կամ մասնակիորեն ետ են դառնում (անդրադառնում) դեպի այն միջավայրը, որտեղից ընկել են, իսկ [[ալիքների բեկում|բեկման]] ժամանակ թափանցում են երկրորդ միջավայրը՝ շեղվելով (բեկվելով) տարածման սկզբնական ուղղությունից։
 
Ալիքներն անդրադառնում և բեկվում են, եթե միջավայրերը բաժանող մակերևույթի վրա ալիքները բնութագրող մեծությունները բավարարում են որոշակի սահմանային պայմանների։ Օրինակ, էլեկտրամագնիսական ալիքների համար՝ եթե անընդհատ են ալիքի [[Էլեկտրական լիցքդաշտի լարվածություն|էլեկտրական]] և [[Մագնիսական լիցքդաշտի լարվածություն|մագնիսական]] վեկտորների տանգենցիալ բաղադրիչները, իսկ ձայնային ալիքների համար՝ եթե անընդհատ են ճնշումը և միջավայրի մասնիկների շարժման արագության այն բաղադրիչը, որն ուղղահայաց է բաժանող մակերևույթին։
 
[[Պատկեր:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu|page=391|thumb|200px|right|Ընկնող (''I''), անդրադարձող (''II''), բեկվող (''III'') ալիքներ։]]
Տող 7.
Ընդհանուր դեպքում այս պայմանները կարող են բավարարվել այն ժամանակ, երբ միջավայրերից մեկում գոյություն ունեն ընկնող և անդրադարձող ալիքներ, իսկ մյուսում՝ բեկված ալիք։ CC' հարթությունը A և B համասեռ միջավայրերը բաժանող հարթությունն է։ α, γ և β համապատասխանաբար անկման, բեկման և անդրադարձման անկյուններն են։
 
Ալիքների տարածման փուլային արագությունները A և B միջավայրերում նշանակենք V<sub>A</sub> և V<sub>B</sub>։ Ընդունենք, որ V<sub>B</sub><V<sub>A</sub>։ Հիշելով, որ I և II ալիքները տարածվում են նույն միջավայրում, և օգտագործելով [[Հյուգենս-ՖրենելՖրենելի սկզբունք]]ի սկզբունքըը, կստանանք՝ <math>\alpha=\beta</math> և
<math>\frac{\sin\alpha}{\sin\gamma} = \frac{v_A}{v_B} = n_{BA}</math>, որտեղ n<sub>BA</sub>–ն կոչվում է B միջավայրի բեկման ցուցիչ A-ի նկատմամբ։ Եթե sinγ>1/n<sub>BA</sub>, ապա բեկում չկա։ Այս երևույթը կոչվում է [[լրիվ ներքին անդրադարձում։անդրադարձում]]։ Բեկում տեղի չի ունենում նաև այն ժամանակ, երբ B միջավայրը անթափանց է ընկնող ալիքների համար։ Օրինակ՝ երբ լուսային ալիքները,ալիքներն ընկնում են մետաղի մակերևույթի վրա։
 
[[Էլեկտրամագնիսական ալիք]]ների (մասնավորապես՝ [[լույս]]ի) անդրադարձման ժամանակ ալիքի բևեռացման հարթությունը կարող է փոփոխվել, կամ չբևեռացված ալիքը անդրադառնալիս կարող է բևեռանալ։[[լույսի բևեռացում|բևեռանալ]]։
 
Նկարագրված երևույթները տեղի են ունենում այև դեպքում, երբ մակերևույթի անհարթությունների չափերը փոքր են ալիքի երկարությունից։ Եթե այս պայմանը չի բավարարվում, ապա կարող են տեղի ունենալ հնարավոր 2 դեպք. անհարթաթյունների պատահական դասավորության ժամանակ՝ ալիքների դիֆուզված անդրադարձում կամ ցրում, անհարթությունների պարբերական դասավորության ժամանակ՝ անդրադարձած ալիքների [[դիֆրակցիա]]։