«Անձևացիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Անձևացիներ''' , Անձավացիներ, նախարարական տոհմ Հին Հայաստանի համանուն գավառում։ Ըստ Մովսես Խ...»:
(Տարբերություն չկա)

15:46, 11 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Անձևացիներ , Անձավացիներ, նախարարական տոհմ Հին Հայաստանի համանուն գավառում։ Ըստ Մովսես Խորենացու, Անձևացիների նախարարությունը հաստատել Է Հայոց ավանդական Վաղարշակ թագավորը։ Ըստ Ղ. Ինճիճյանի, նախարարությունը իր անունն ստացել է Անձևացիք գավառից։ Անձևացիներն ունեն, հավանաբար, ուրարտական ծագում։ Հայաստանի հոգևոր և քաղաքական կյանքում մեծ դեր ուներ այս տոհմը։ 4-րդ դարի Գրիգոր Լուսսւվորչին համագործակցում էր Անձևացի մի իշխան՝ կռվելով Արձան քրմապետի դեմ։ Գահնամակում կարևոր տեղ է հատկացված Անձևացիների նախարարությանը, որն ուներ 2 ճյուղ և հայ զորքին տալիս էր 500 զինվոր։ Պապ թագավորի հավատարիմ զինակիցներից էր Գնել Անձևացին։ Անձևացիները մասնակցել են 451- 484 թվականների ազատագրական շարժումներին՝ զորավիգելով հայրենասեր աժերին։ Ղևոնդ պատմիչը 8-րդ դարի կեսերին հիշում է նշանավոր զորավար, հայ իշխան Տաճաա Մսձևւսցուն (մահացել ` 784 թվականին)։ 9-10- րդ դարերում Թովմա Արծրունին Անձևացիներին հիշում է որպես հայրենիքի հավատարիմ պաշտպանների, որոնք ետ են վանել մահմեդական տիրողների հարձակումները։ 9-րդ դարի վերջից Անձևացիների տոհմը, որ առանձիև իշխանություն Էր, ենթարկվեց Արծրունիներին՝ պահպանելով կիսանկախ վիճակը:

Գրականություն

  • Մովսես խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968
  • Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, ԱՊԲ, 1887
  • Ոսկյան Ուսումնասիրություններ հայ նախարարություններու մասին, Վնն., 1955
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։