«Կոկաին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 387.
Կարլ Կոլլերն առաջին անգամ օգտագործեց կոկաինի 1%-անոց լուծույթը ակնաբուժության ոլորտում։ Նրա նպատակը բբի լայնացումը և տեղային անզգայնացումն էր<ref>{{cite web | url=http://www.rusanesth.com/publ/st_pain14.htm | title=МАЛОИЗВЕСТНЫЕ СТРАНИЦЫ ИЗ ИСТОРИИ МЕСТНОЙ АНЕСТЕЗИИ | publisher=Самарский государственный медицинский университет | accessdate=2010-01-01 | author=П.Ю. Столяренко, И.М. Федяев, Т.И. Столяренко | archiveurl=http://www.webcitation.org/60qqdP32t | archivedate=2011-08-11}}</ref>։ 1884 թվականին Կոլլերի՝ կոկաինի տեղային անզգայնացնող հատկությունների մասին զեկույցից հետո կոկաինն սկսվեց օգտագործվել ակնաբուժության մեջ<ref name="Яды – вчера и сегодня">{{cite web | url=http://n-t.ru/ri/gd/yd15.htm | title=Яды — вчера и сегодня | accessdate=2009-10-13 | author=Ида Гадаскина | archiveurl=http://www.webcitation.org/60qqdfqYj | archivedate=2011-08-11}}</ref><ref name="зоупотр лек кокаин">{{cite web | url=http://medafarm.ru/php/content.php?id=3191 | title=Злоупотребление лекарствами: Кокаин | accessdate=2009-10-13 | archiveurl=http://www.webcitation.org/60qqe8Eg9 | archivedate=2011-08-11}}</ref>։ Մեկ տարի անց Ուիլյամ Հալստեդը նկարագրեց ալկալոիդների նյարդաչեզոքացնող հատկությունը<ref>{{cite journal | title=Practical comments on the use and abuse of cocaine | author=Halsted W | journal=New York Medical Journal | year=1885 | volume=42 | pages=294–295}}</ref>։ 1898 թվականին Հենրիխ Քվինկեն օգտագործեց կոկաինը [[ողնաշար]]ը ցավազրկելու համար։ Կոկաինի տարածման գործում մեծ դեր է ունեցել վիրաբույժ Կարլ Լյուդվիգ Շլեյխը, ով սեփական օրգանիզմի վրա բազմաթիվ փորձերից հետո սկսեց օգտագործել այն վիրաբուժության ոլորտում՝ որպես տեղային անզգայացնող միջոց<ref name="Яды – вчера и сегодня"/><ref name="stolyarenko"/>։
 
Կոկաինը հեղափոխեց ցավազրկման ոլորտը<ref name="jjmm"/>։ Կոկաին պարունակող հարյուրավոր դեղամիջոցներ հայտնվեցին շուկայում, դրանք սկսեցին օգտագործվել [[վնասվածքաբանություն|վնասվածքաբանության]], [[գինեկոլոգիա]]յի և այլ ճյուղերում։ Կոկաինը գովազդվում էր որպես դեղամիջոց, որը բուժում է բոլոր հիվանդությունները, որոնք կապված են ցավի հետ<ref name="Орехов история кокаин">Орехов А. П. Химия алкалоидов / Родионов В. М. — 2-е, дополненное и переработанное. — Москва: Издательство Академии наук СССР, 1955. — С. 153-154. — 860 с.</ref><ref name="jjmm"/>։ Կոկաինի արտադրությամբ զբաղվում էին խոշոր դեղագործական ընկերություններ՝ ''Merck'', ''Le Pharmacie Centrale de France'', ''Parke-Davis''<ref name="jjmm"/>։ 1900 թվականին ԱՄՆ-ում կոկաինը մտավ ամենաշատ վաճառված դեղամիջոցների հնգյակի մեջ<ref name="100Most">Myers R. L. The 100 Most Important Chemical Compounds: a reference guide. — London: Greenwood Press, 2007. — P. 88-91. — ISBN 978–0–313–33758–1.</ref>։
 
20-րդ դարի սկզբում վիրաբույժների հետաքրքրությունը կոկաինի նկատմամբ վերացավ նրա թերությունների պատճառով։ [[1911]] թվականին սինթեզվեց [[նովոկաին]]ը, որը կոկաինը դուրս մղեց մրցակցությունից։ Մինչև 1920-ական թվականները կոկաինը վաճառվում էր որպես հարբուխի դեմ դեղամիջոց՝ կաթիլների ձևով։ 1912 թվականին [[Ազգերի լիգա]]յի կողմից քննարկվող Կոնվենցիան ընդունվեց 1920 թվականին, որում արգելվում էր թմրամիջոցների տարածումը։ Այդ պատճառով կոկաին պարունակող միջոցների պաշտոնական վաճառքը սահմանափակվեց<ref>{{cite web | url=http://www.rags.ru/files/dissertation/317.doc | title=Международное сотрудничество в сфере контроля над оборотом наркотиков: социально-политические аспекты | publisher=Автореферат диссертации на соискание ученой степени кандидата политических наук | accessdate=2009-10-13 | author=Федулов А. В. | format=doc | archiveurl=http://www.webcitation.org/60qqfJqlQ | archivedate=2011-08-11}}</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոկաին» էջից