«Մալդիվներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
== Աշխարհագրություն ==
Մալդիվյան արշիպելագի կղզիները միջօրեականի ուղղությամբ ձգվող ստորջրյա լեռնաշղթայի վրա առաջացած 2 զուգահեռ կորալային շղթաներ են (Լաքադիվյան և Չագոս կղզիների միջև)՝ կազմված ավելի քան 2 հազար կղզիներից, որոնց մեծ մասը բնակեցված չէ: Կղզիները շրջապատված են արգելախութերով: Կլիման հասարակածային է, մուսսոնային: Տարեկան ջերմաստիճանը 24-ից 30°C է, տեղումները՝ մոտ 2500 մմ: Կան կոկոսյան արմավի, բանանի պուրակներ, հանդիպում են հացի ծառեր:
 
== Տնտեսություն ==
Տնտեսությունը հիմնվում է ձկնորսության և ծովային արդյունագործության վրա, որոնք տալիս են արտահանության արժեքի 97%-ը: Ձկան և ձկնամթերքների առևտրի վրա իշխում է պետական մոնոպոլիան: Ձկնորսական նավատորմում կա ավելի քան 4 հազար փոքր, առագաստավոր և թիավոր մակույկ: Արդյունահանվում են մարգարիտ, խեցիներ, կորալներ: Գյուղատնտեսությունը թույլ է զարգացած: Հողը պատկանում է պետությանը: Վարձակալ հողագործները պետությանն են տալիս բերքի 1/2-ը: Մշակում են բրինձ, բանջարեղեն, հացի ծառ, մանգո, բանան, ցիտրուսներ, կոկոսյան արմավ: Անասնապահություն գործնականորեն չկա, որոշ չափով զարգացած է թռչնաբուծությունը: Արդյունաբերությունը ներկայացված է մի քանի մանր տնայնագործական ձեռնարկություններով: Կա ձկնորսական նավաշինություն, մրգի պահածոների, կորալե իրերի արտադրություն և այլն: Տնտեսության մեջ կարևոր դեր ունեն տուրիզմը (800,000 հազար տուրիստ, 2014*ներքև) և նամականիշերի թողարկումը: Տրանսպորտային միջոցներն են առագաստային նավերը և մոտորանավակները: Մալեն «բաց նավահանգիստ է»: Արտաքին առևտրական գործընկերներն են Շրի Լանկան, Հնդկաստանը, Աինգապուրը: Արտահանում է ձուկ, կոպրա, ներմուծում՝ պարենային և արդյունաբերական ապրանքներ: Դրամական միավորը մալդիվական ռուփին է:
 
==Պաշտոնական լեզուն==