«Մալդիվներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 30.
==Պատմություն==
Մ. թ. I հազարամյակում Մալդիվներում բնակվել են սինհալներ, հնդիկներ, մալայացիներ, որոնք դավանում էին բուդդայականություն: XII դարից սկսվել է մահմեդականության ներթափանցումը: XIV դ. Մալդիվնեի տարածքում առաջացել է սուլթանություն: 1558-ին պորտուգալացիները զավթ ել են Մալդիվները, սակայն 1573-ին վտարվել այնտեղից: XVII դ. 2-րդ կեսին սուլթանությունն ընկել է Ցեյլոնի հոլանդական կառավարիչների իշխանության տակ, իսկ 1796-ին Մալդիվներում հաստատվեց Մեծ Բրիտանիայի ազդեցությունը: 1887-ին Մալդիվները դարձել է բրիտանական պրոտեկտորատ, ունեին ներքին ինքնավարություն: 1948-ին սուլթանի հետ կնքած պայմանագրով Մեծ Բրիտանիան լայն արտոնություններ ստացավ երկրում: 1956-ի վերջին Գան կղզում սկսվեց բրիտանական ռազմական բազայի կառուցում: 1960-ի պայմանագրով Գան կղզին 30 տարով վարձակալման տրվեց Մեծ Բրիտանիային. վերջինս խոստացավ տնտեսական օգնություն ցույց տալ և ճանաչել Մալդիվների կառավարության իրավասությունը երկրի ամբողջ տարածքի նկատմամբ: 1965-ի հուլիսի 26-ին Մալդիվները հռչակվեցին անկախ, մտան ՄԱԿ-ի մեջ: 1968-ին Մալդիվները հռչակվեցին հանրապետություն: Մալդիվների կառավարությունը վարում է չմիացման քաղաքականություն, հանդես է գալիս Հնդկական օվկիանոսը միջուկային զենքից զերծ գոտու վերածելու օգտին:
 
== Պետական կարգ ==
Մալդիվները նախագահական հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 2009 թվականի օգոստոսի 7-ին: Պետության և կառավարության գլուխը նախագահն է, որը հաստատում է խորհրդարանի ընդունած օրինագծերը, նշանակում նախարարներին, դատավորներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, հայտարարում է արտակարգ դրություն, շնորհում է ներում և այլն: Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ խորհրդարանն է՝ մեջլիսը: Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած բոլոր քադաքացիները:
 
== Աշխարհագրություն ==