«Խեթական պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:AlterOrient2.png|մինի|300px|Հին արևելք. Միկենյան մշակույթը, Հին Եգիպտոսը, Խեթերի պետությունը և Ասսուրը (Ասորեստանը)]]
'''Խեթական պետություն''', Խատտի, Հաթի, հնագույն պետություն [[Փոքր Ասիա]]յում։ Ստեղծվել է մ. թ. ա. մոտ XVIII դ. 1-ին կեսին, երբ [[Կուսսարա]] քաղաքի առաջնորդ Անիտտան միավորել է խեթերի քաղաք-պետությունները, գրավել [[Նեսան]], [[Հատտուսա]]ն և այլն։ Մ. թ. ա. XVIII դ. 2-րդ կեսին Լաբարնան (Թաբարնա) դարձել է թագավոր (Թուդխալիա I) և սկզբնավորել խեթական պետությունը (Հին թագավորություն, մ. թ. ա. XVIII - XVII դդ.)։ Նրա անունը հետագայում դարձել է խեթական թագավորների տիտղոս։ Խեթական պետությունը մոտավորապես ընդգրկել է [[Հալիս]] գետի ավազանը։
 
Խատտուսիլի I, Մուրսիլի I և Տելիպինու թագավորները ընդլայնել են խեթական պետության սահմանները՝ ընդգրկելով Փոքր Ասիայի մի շարք այլ շրջաններ։ Մուրսիլի I գրավել է [[Բաբելոն]]ը և Հալաբը (ժամանակակից [[Հալեպ]]ը)՝ կողոպտելով ժամանակի այդ խոշոր քաղաքները։ Մուրսիլի I-ի մահից հետո սկսվել է գահակալական պայքար, որին վերջ է տվել Տելիպինուն։ Մ. թ. ա. XVI դ. սկսվել է խեթական պետության պատմության մի շրջան, որը սկզբնաղբյուրների բացակայության պատճառով չի ուսումնասիրված։ Ենթադրվում է, որ այս շրջանում խեթական պետությունում ուժեղացել է [[խուռիներ]]ի ազդեցությունը։ Մ. թ. ա. XV դ. վերականգնվել է խեթական պետությունը (Նոր թագավորություն, մ. թ. ա. XV - XII դդ.), որն ընդգրկել է համարյա ամբողջ [[Փոքր Ասիա]]ն, [[Հայկական լեռնաշխարհ]]ի արևմտյան շրջանները և Հյուսիսային [[Ասորիք]]ը։ Խեթական թագավորներն իրենց արշավանքների ժամանակ ընդհարվել են [[Հայասա]]յի հետ (Թուդխալիա III-ի արշավանքները, Հայասայի «թագավոր» Անիայի և Մուրսիլի II-ի միջև պատերազմները), կնքել պայմանագիր (Սուպիլուլիումա I-ի և Հայասայի «թագավոր» Հուկկանայի միջև)։ Սուպիլուլիումա I բազմիցս արշավել է [[Եգիպտոս]]ի վրա և խլել Ասորիքի մի շարք շրջաններ, իրեն ենթարկել Միտաննին, խուռիններին։ Մ. թ. ա. XII դ. 2-րդ քառորդին Փոքր Ասիա ներխուժած թրակա-փռյուգիական ցեղերը կործանեցին խեթական պետությունը։