«Հայկական ժողովրդական երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։, → (2)
Հղումներ
Տող 1.
'''Հայկական ժողովրդական երաժշտություն''', հայ ժողովրդի հոգևոր մշակույթի նշանակալից բաժիններից։
 
«Հայ ժողովրդական երաժշտություն» հասկացության մեջ, գյուղական և քաղաքային միջավայրում ոչ մասնագիտական և հորինողների ստեղծած երաժշտությունից բացի, սովորաբար ներառնում են նաև ժողովրդական մասնագիտացած երգահանների՝ [[գուսան]]ների ու աշուղների արվեստը։ Հայկական բուն ժողովրդական երաժշտությունը կոլեկտիվ հորինողության տիպական արգասիք է, սերնդից սերունդ փոխանցվել է բացառապես բանավոր հաղորդմամբ է, բոլոր ժամանակներում, ազգային երգարվեստի բոլոր մյուս տեսակների ու ճյուղերի համար ծառայել է որպես ոճական հիմք և սնուցող աղբյուր։ Գյուղական երաժշտությունն առանձնանում է երաժշտատեխնիկական (մասնավորապես՝ մեղեդիակերտման) նշանակալից վարպետությամբ, գաղափարահուզական խոր բովանդակությամբ և ցայտուն ազգային նկարագրով։ Կազմավորվել է հազարամյակների խորքերում, ազգային խոսակցական լեզվի հետ միաժամանակ և դրան զուգահեռ, նրանում, զարգացման բազմադարյա ճանապարհին, անդրադարձել են ազգային ընդհանուր մշակույթի զարգացման պատմության բոլոր նշանակալից փուլերը։ Պատմական Հայաստանի ընդարձակ տարածքի վրա, խոսակցական լեզվի ճյուղավորումների նման, գոյացել են հայ գյուղական երաժշտության մեղեդիական «բարբառներ», ինչպես գավառական բարբառները (ըստ [[Կոմիտաս]]ի՝ Ապարանի[[Ապարան]]ի, [[Շիրակի]], Ալաշկերտի[[Ալաշկերտ]]ի, Վանի[[Վան]]ի, Մոկքի[[Մոկք]]ի, Մուշի[[Մուշ]]ի, Ակնա և այլն), այնպես էլ գավառականի վրա իշխող, երգահանության առումով առանձնապես նշանավոր վայրերի ոճերը։ Այս ամենը հայ գյուղական երաժշտության միասնական ազգային-ժողովրդական ոճը հարստացրել են դրա հետաքրքրական տարբերակներով։
[[Պատկեր:Komitas 1902.jpg|մինի|Կոմիտաս]]
Հայ ժողովրդական երաժշտությունը իր ընդհանուր կերտվածքով միաձայնային է։ Բաղկացած է երգային ([[մեներգ]], [[զուգերգ]], [[խմբերգ]]), նվագարանային (մենակատարում և անսամբլ) և նվագերգային տեսակներից։ Տարածված են նաև [[մենապար]]ին ու խմբապարին[[խմբապար]]ին ուղեկցող երգեցողության ու նվագի տարբեր տեսակներ։ Գլխավոր տեղը պատկանում է երգեցողությանը։ Հայ ժողովրդական երգերի բանաստեղծական մի շարք բնագրեր տեղ են գտել դեռես [[միջնադարյան ձեռագիր]] տաղարաններում[[տաղարան]]ներում, որտեղ դրանք երբեմն կրում են նաև [[խազագրություն|խազագրության]] հետքեր։ Բնագրերի կանոնավոր հավաքումը սկիզբ է առել XIX դարի 2-րդ կեսից ([[Ղևոնդ Ալիշան]], [[Ռափայել Պատկանյան]], Մ․[[Մ. Միանսարյանց]], Գ․ [[Գ.Սրվանձտյան]], Ա․[[Ա. Սեդրակյան]], Գ․[[Գ. Շերենց]], Գ․[[Գ. Հովսեփյան]], Ե․ [[Ե.Լալայան]], Ա․[[Ա. Մխիթարյան]], Կոմիտաս, [[Մանուկ Աբեղյան]] և շատ ուրիշներ)։ Եղանակների նոտագրումը մինչև XIX դարի 3-րդ քառորդը, իրականացված նաև ռուս երաժիշտների ձեռքով, պատահական բնույթ է կրել։ XIX դարի 2-րդ կեսից տարածվել են հայկական նոտաներով ժողովրդական երգեր պարունակող ձեռագիր երգարաններ։ Եղանակների կանոնավոր հավաքումն ու գրառումը սկիզբ է առել 1870-ական թվականներից (Ս․[[Ս. Ամատունի]], [[Ք. Կարա-Մուրզա]], Ն․[[Ն. Տիգրանյան]], [[Կոմիտաս]], Ա․[[Ա. Բրուտյան]], Մ․[[Մ. Դեմուրյան]], Հ․[[Հ. Հարությունյան]], Մ․ [[Մ.Մելիքյան]], Մ․
[[Մ. Թումաճան]], Ա․ [[Ա.Քոչարյան]] և ուրիշներ), նախ կատարողից՝ անմիջականորեն լսողությամբ, ապա, 1913թվականից՝ նաև ձայնագրող սարքերով։ Այս բնագավառում ամենամեծ երախտիքը Կոմիտասինն է, որ հայ գեղջկական երաժշտությունը երևան բերեց ողջ բազմատեսակությամբ ու գաղափարական գեղարվեստական լիակատար խորությամբ։ Հավաքված երգերը (տպագրված է 2000-ից ավելի նմուշ) չնայած տարբեր ժամանակների ու տեղավայրերի արգասիք են, բայց ներկայացնում են հայ գեղջկական երգի ոճական ամբողջականությունը։
 
== Գյուղական ժողովրդական երաժշտություն ==
Հայ գեղջկական երգային երաժշտությունը բազմաժանր է.