«Էքզիստենցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ (կետադրություն և բացատներ, փոխարինվեց: բ,ո → բ, ո (54) oգտվելով ԱՎԲ)
չ
1942 թ. «Սիզիփոսի առասպելը» ( Le Mythe de Sisyphe) գրքում սերը չի փրկում անբաժան ապսուրդի աշխարհում։ Այստեղ, արդեն, չկա հույս, չկա ներքին պայքար և մարդ չի կարող դուրս գալ ապսուրդացված աշխարհից։ Միայն մի միջոց կարող է դիմակայել ապսուրդիզմին ` ստեղծագործելը։ Ահա այս միջոցով վերագտնում և հարմարվում ես աշխարհում։ Էքզիստենցիալիստական ապսուրդ հերոսը Քամյուի համար դարձավ Սիզիփոսը,որը չարչարանքներով փորձեց դուրս գալ մղձավանջից ,բայց` ապարդյուն։
 
===«Ժանտախտը» վեպը===
Էքզիստենցիալիստական գաղափարախոսության լավագույն արտահայտություններից մեկը «Ժանտախտ» (La Peste) վեպն է, որը Քամյուի ստեղծագործական հաջողության գրավականն էր։
Ալժիրցի տարեգիրը բարձրաձայնում է մի թեմայի մասին, որ բավական ժամանակ չխոսվող էր, կարծես մարդիկ վախենում էին վարակվել լսելով անունը։ Բայց Քամյուն փորձեց ներկայացնել տարեգրի աչքերով շրջափակման մեջ հայտնված Ֆրանսիան, նրա ներքին պայքարն ու հակադրությունները։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Ալժիրի Օրան քաղաքում։ Սակայն «Ժանտախտը» ներկայացնում է ֆաշիստական շրջափակման մեջ հայտնված Ֆրանսիան։ Ինչպես « Ճանճերը» վեպում, այստեղ նույնպես տիրում է մահը։ Քաղաքացիների մասսայական մահացությունների պատճառը առնետների ` ժանտախտ տարածողների ներխուժում է։ Վեպի հենց սկզբում հեղինակը Բերնար Ռիեի միջոցով փորձում էր մարդկանց հեռու պահել առնետներից, խուսափել նրանց հետ տարրական շփումից , քանի որ նրանք ամենուր էին,սակայն `ապարդյուն։Եվ իսկապես ժանտախտն անհաղթելի է,ինչպես նշում է հեղինակը` «իմաստ չկա պայքարելու նրա դեմ,քանի որ հասարակությունը չի արթնացել, չի զգոնացել»:
35 699

edits