«Սայմոն Կուզնեց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = ''Սայմոն Կուզնեց'' | բնագիր ԱԱՀ = Simon Smith Kuznets | պատկեր ...
 
No edit summary
Տող 11.
}}
'''Սայմոն (Սեյմոն) Սմիթ Կուզնեց''' ([[անգլերեն]]` ''Simon Smith Kuznets'', ծննդյան անունը` [[ռուսերեն]]` ''Семён Абрамович Кузнец'', [[1901]], [[ապրիլի 30]] - [[1985]], [[հուլիսի 8]]) - ամերիկյան տնտեսագետ, տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակակիր (1971)։
 
Ծնվել է [[Պինսկ]]ում (այժմ` [[Բելոռուս]]), առևտրական Աբրամ Կուզնեցի ընտանիքում։ Հայրը լքել է ընտանիքը և 1907-ին բնակություն հաստատել [[ԱՄՆ]]-ում` թողնելով որդուն և կնոջը` Պոլինա Կուզնեցին (ծնունդով` Ֆրիդման)։
 
Սեմյոնն ավարտելով ռեալական ուսումնարանը, ընդունվել է [[Խարկովի համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ դասընթացներ անցնելով նաև տնտեսագիտությունից։ Համալսարանում սովորելու տարիներին նյութական պայմաններից դրդված նա աշխատել է արհմիութենական կազմակերպություններում։ Առաջին գիտական աշխատանքը լույս է տեսել 1921-ին, [[Խարկով]]ում։
 
Արտասահման գնալու նպատակով եղբոր` Սոլոմոնի հետ նախ գնում է [[Լեհաստան]], ոորտեղից էլ 1922-ին` [[Նյու Յորք]]։ Այստեղ եղբայրները ընդունվում են [[Կոլումբիայի համալսարան]]։ 1921-ին Սեմյոնը, արդեն` Սայմոնը, ստանում է [[բակալավր]]ի, իսկ 1926-ին` դոկտորի գիտական կոչում։ Երիտասարդ գիտնականի հայացքների ձևավորմանը զգալիորեն նպաստել է անվանի գիտնական Ու. Մետչելլը։
 
Նա շուրջ 35 տարի աշխատել է այդ մեծ գիտնականի հետ` տնտեսագիտական հետազոտությունների Ազգային բյուրոյում (1927-1961), միաժամանակ աշխատելով [[Փենսիլվանիայի համալսարան]]ում (1930-1954)։
 
Սայմոնն հռչակվում է իր ժամանակի խոշոր տնտեսագետներից։ Մեկը մյուսին հետևում են նրա աշխատությունները տնտեսագիտության զարգցման խնդիրների վերաբերյալ, որոնցից գլխավորը նա համարում էր ազգային եկամտի աճը և օգտագործված հնարավորությունները։
 
Սայմոնն ամուսնանում է իր աշխատակցուհի Էդիթ Հանդլերի հետ, ունենում է երկու զավակ։
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին` 1942-44-ին, նա գլխավորել է ԱՄՆ-ի սպառազինությունների ծրագրավորման և վիճակագրության Կոմիտեի բյուրոն։
 
1949-ին ընտրվում է Ամերիկյան վիճակագրական ասոցացիայի նախագահ, 1954-ին` Ամերիկյան տնտեսագիտական ասոցացիայի նախագահ։ 1954-ից դասավանդել է [[Բալթիմորի Ջոն Հոֆինս անվան համալսարան]]ում։
 
Նա ոչ միայն մեծ տնտեսագետ էր, այլ նաև բազմակողմանի զարգացած մանկավարժ։ Գիտնականը լուրջ հետազոտություններ է նվիրել նաև [[Իսրայել]]ի տնտեսության վերելքին։
 
1971-ին արժանացել է Նոբելյանմրցանակի` տնտեսագիտության գծով։
 
Վախճանվել է Քեմբրիջում։
 
== Աղբյուրներ ==
* Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Ե., «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 80-81։
 
[[ar:سيمون كوزنتس]]