Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 200 բայտ ,  4 տարի առաջ
[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-T0425-0005, Grevesmühlen, Bekleidungswerk, Wettbewerb.jpg|300px|մինի|աջից|Ծիծաղ]]
'''Ծիծաղ''', մարդկանց և պրիմատների որոշ տեսակներին բնորոշ ռեակցիա, որի դրսևորումները ներառում են յուրահատուկ [[ձայն]]եր և դեմքի և շնչառական համակարգի մկանների ոչ կամածին շարժումներ։ Որոշ դեպքերում ծիծաղը կարող է լինել նյարդային լարվածության ռեակցիա (նյարդային ծիծաղ) կամ հոգեկան խանգարման հատկանիշ լինել։հատկանիշ։ Համատեղ ծիծաղը սոցիալականացման, հաղորդակցության ակտիվ գործոն է։ Ծիծաղը կարելի է բնորոշել և որպես անցումային երևույթ կենսաբանականի և մշակութայինի միջև։ Մշակութային բովանդակությունն է, որ առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում ծիծաղի նկատմամբ։
== Ծիծաղի նյարդաֆիզիոլոգիա ==
Ծիծաղի և հումորի դրսևումներն ունեն իրենց ուղեղային մեխանիզմները։ Բարբարա Վիլդի տեսության համաձայն՝ ծիծաղը հսկողության է ենթարկվում երկու՝ միմյանցից անկախ մեխանիզմներով։ Առաջին՝ անկախ, ինքնաբերական ծիծաղը, պայմանավորված է ենթակեղևային ազդակներով, և ֆիլոգենետիկական տեսանկյունից ավելի հին է։ Այս անկախ ծիծաղին մասնակցում են [[Տեսաթումբ|տեսաթումբը]] (thalamus[[թալամուս]]), [[Ենթատեսաթումբ|ենթատեսաթումբը]] (hypothalamus[[հիպոթալամուս]]), [[Ստորին տեսաթումբ|ստորին տեսաթումբը]] (subthalamusսուբթալամուս) և [[Նշաձև կորիզ|նշաձև կորիզը]] (nucleus amygdaloideum)։ Ծիծաղի երկրորդ ձևը, որը կարելի է համարել ծիծաղի իմիտացիա, գիտակցված ծիծաղն է, որի համար պատասխանատու է [[գլխուղեղ]]ի ճակատային կեղևը։ [[Հումոր]]ի ընկալումը ևս կապված է ճակատային կեղևի ձախ հատվածի ակտիվացման հետ։
 
Ծիծաղի նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմները սերտորեն փոխկապակցված են [[խոսք]]ի և ձայնային ապարատի կենտրոնների հետ։ Նյարդահոգեբան Սերենս Դիկոնը նշում է, որ երբծիծաղի գրգռվումկենտրոնների ենգրգռման ծիծաղիդեպքում կենտրոններըխոսքի կենտրոնն արգելակվում է խոսքի կենտրոնը։է։ Իր կառուցվածքով, բովանդակությամբ և հնչողությամբ ծիծաղը խիստ տարբերվում է խոսքից։ Ծիծաղի ընթացքում իսպառ բացակայում է արտասանությունը։ Ձայնային վերլուծությունները ցույց են տվել, որ ծիծաղը կազմված է չեզոք հնչյուններից և չի պարունակում բաղաձայն ու ձայնավոր հնչյուններ<ref>Wild B. Rodden F. A. Grodd W. Ruch W. Neural correlates of laughter and humour// Brain. 2003, Vol. 126, p. 2121-2138.</ref>։
 
Կենսաբանական (վարքաբանական և նյարդաֆիզիոլոգիական) փաստերը թույլ են տալիս վերակազմել ծիծաղի ֆիլոգենեզը։[[Ֆիլոգենեզ|ֆիլոգենեզը]]։ Ինքնաբերական ծիծաղը զարգացել է մետակոմունիկատիվ ազդակից անլուրջ խաղային պայքարի ժամանակ։ Հոմոլոգիական ազդակ առկա է նաև [[կաթնասուն]]ների [[վարք]]ում։ Ծիծաղի վաղեմությունը հաստատվում է նրանով, որ նրա հսկողության մեխանիզմը տեղայնացված է ուղեղի ենթակեղևում և ենթակա չէ [[կամք]]ին։ [[Էվոլյուցիա|Էվոլյուցի]]ոն առումով նոր ճակատային կեղևի դերը կայանում է անկախ ծիծաղի կանխման մեջ։ Մարդկային ծիծաղն, անկասկած, ինտենսիվ է կապկային նախածիծաղի համեմատ։ Ծիծաղը մարդու մոտ ստացավ մեծ կարևորություն՝ դառնալով անլրջության մետակոմունիկատիվ նշան<ref>Deacon T. The neural circuitry underlying primate calls and human language// Language Origin: A Multidisciplinary Approach/ Eds. Bichakjian B. Nocentini A. Dordrecht: Kluwer, 1992, p. 245-246.</ref>։
== Ծիծաղ և հումոր ==
Հումորի և գիտակցված ծիծաղի ընդհանրականը կայանում է նրանում, որ երկուսն էլ ինքնաժխտման դրսևորումներ են։ Ինքնաժխտումը անհատական, իմաստային, զգայական մակարդակում՝ հումորն է։ Ինքնաժխտումը միջանհատական մակարդակում իրագործվում է ծիծաղի միջոցով։ Ծիծաղի վարակիչ բնույթը ստեղծում է ծիծաղի օբյեկտիվության իլյուզիա։ Խոսելով հումորի սեմանտիկայի մասին՝ թվում է, թե ծիծաղը նրա ռեակցիան է, որը չունի ինքնուրույն նշանակություն։ Իրականում ծիծաղը ոչ թե արդյունքն է, այլ պատճառը։ Ծիծաղը չունի նշանակություն, իսկ հումորն ունի։ Անլուրջ հայտարարությունը իմաստ չի հետապնդում, իսկ մետահաղորդագրությունը՝ ծիծաղը, ունի որոշակի իմաստ։
 
Ծիծաղը և հումորըհումորն ունեն փիլիսոփայական, հոգեբանական և նշանաբանական ասպեկտներ։ Հումորը հակադրված է մարդկային բոլոր զգացումներին։ Դա միակ զգացումն է, որnորն իրատեսական չէ և ամբողջությամբ սուբյեկտիվ է։ Հումորը արտաքին աշխարհում ոչ մի օբյեկտ չունի, հետևաբար չունի նաև սեմանտիկա։ Կան ուղղակի հումորային [[տեքստ]]եր, որոնք սեմանտիկական ծանրաբեռնվածություն չեն կրում։ Հումորի ողջ իմաստը հենված է հակադրման վրա։ Հակադրում, որը գոյություն ունի լուրջի և անլուրջի միջև։
 
«Ծիծաղելի» հասկացությունը հոգեբանական և լեզվական ֆիկցիա է՝ զուրկ որևիցե բովանդակությունից։ Օբյեկտը սուբյեկտին արտաքին, ձևական առիթ է տալիս՝ անցնելու ոչ լուրջ հարաբերությունների։ Հումորի հիմքում սուբյեկտի չեզոքացնող մետահարաբերությունն է դեպի իր սեփական անլրջությունը։ Հումորի իրական օբյեկտները [[Միտք|մտք]]երը, զգացումները և [[բառ]]երն են։ Իսկ մեխանիզմը հետապնդում է վերը թվարկածների ոչնչացումը բովանդակային առումով և իրականության հետ կապի խախտումը։ Հումորի գործառույթը մտքի ծանրաբեռնվածությունից ազատագրումն է։
Հումորը սուբյեկտիվ դիալեկտիկա է, խաղային ինքնահերքում։ Սուբյեկտի ռեֆլեքսիան իր սեփական աշխարհարընկալման դեմ։ Հիմնական հակասությունը, որն ընկած է «ծիծաղելիի» հիմքում միանգամայն սուբյեկտիվ է։ Այն բխում է հոգեբանական հավասարությունների հաշտեցման անհնարինությունից։ Հակասությունները կարող են լինել գեղագիտական, հոգեբանական, ինտելեկտուալ։
=== Խուտուտից դեպի հումոր ===
Չարլզ Դարվինը հետևյալ միտքն է արտահայտել. «Հաճախ ասում են,որ ծիծաղելի միտքը խուտուտ է տալիս [[երևակայություն]]ը, այդ գործողությունըգործողությունն իրենից ներկայացնում է նույն մարմին խուտուտ տալու իրավիճակը»<ref name="Դարվին">Дарвин Ч. Выражение эмоций у человека и животных, М. 1953.</ref>։ Իսկ Ուիլյամ Մակ Դուգալը ծիծաղը դիտարկում է որպես հումորի պրիմիտիվ դրսևորում<ref>McDougall W. An Introduction to Social Psychology. L.: Methuen, 1931, p. 395</ref>։
 
Ստացվում է, որ մարմնական ռեակցիան (խուտուտ) կապված է հոգեբանական ֆենոմենի՝ ծիծաղի և հումորի հետ։ Քանի որ խուտուտն անմիջականորեն կապված է ծիծաղի և հումորի հետ և՛ մարդկանց, և՛ կապիկների մոտ, կարող է լույս սփռել ծիծաղի կենսաբանական մեխանիզմների վրա։ Հեղինակների մեծ մասը խուտուտից առաջացած ծիծաղը դիտարկում են որպես պարզագույն ֆիզիոլոգիական ռեակցիա։ Թվում է, թե խուտուտից առաջացած ծիծաղը կենդանական ծագում ունի, իսկ հոգեբանական գործոններից առաջացած ծիծաղը՝ մարդկային։ Այս հանգամանքից ելնելով՝ կարելի է ծիծաղի հիմքերը փնտրել խուտուտի հետ պատճառական կապում։
Ծիծաղի ուսումնասիրման այս մոտեցումը մատնացույց է անում ծիծաղի նմանությունը կենդանիների շարժողական ակտիվության հետ։ Այս տերմինով էլ վարքաբանները նշում են վարքի ոչ ադեկվատ ռեակցիաները, որոնք կոնֆլիկտերի շարժառիթներով են առաջանում<ref name="Կոզ">Козинцев А.Г. Человек и смех, Санкт-Петерург, Алтейа, 2007.</ref>
 
Սովորական, նորմալ պայմաններում մարդկանց ծիծաղը չափազանց կարծրատիպային է և վարակիչ։ Այդ գծերը բնորոշ են [[Բնազդ|բնազդներին]], որոնք ունեն ազդանշանային գործառույթ, որոնքև [[Էթոլոգիա|էթոլոգիայում]] կոչվում են սոցիալական ռելիզեր (releaser)<ref>http://psychology.academic.ru/7025/%D0%A0%D0%95%D0%9B%D0%98%D0%97%D0%95%D0%A0</ref>։ ԾիծաղնԾիծաղը, ռելիզեր է, որըորն ունի հանդարտացման գործառույթ և հայտնվել է ծիսականացման ճանապարհով՝ ագրեսիվ [[ռեֆլեքս]]ի հիմքի վրա։ Կենդանական աշխարհում լայն տարածում ունի սպառնալիքը ողջունելի դարձնելու երևույթը, որը բազմաթիվ զուգահեռներ ունի մարդկային հասարակությունում։ Թաքնված իմաստ ունի այդ վարքը։ Իրոք, էթոլոգիականԷթոլոգիական փաստերը վկայում են, որ ծիծաղի էվոլյուցիոն նախնին եղել է, այսպես կոչված, ''թույլ կիսաբաց բերանի դիսպլեյը'' այլ կեպ ասած՝ «խաղադեմք»` ծիսականացված խայթ [[կապիկ]]ների կողմից կիրառվող խաղային ագրեսիայի ժամանակ: Այդ ազդանշանով կապիկը իր խաղընկերոջը հասկացնում է, որ լուրջ չէ իր հարձակումը: Հավանական է, որ հենց այստեղից է ծագում խուտուտի երևույթը:
 
Ինչպես հաճախ պնդում են, խուտուտը «հաճելի խթանում» չէ, այլ՝ խաղային ագրեսիա։ Կապիկները գիտեն, որ «խաղային դեմքը» սոցիալական ռելիզոր է։ Դրա համար էլ նրանք իրենց բերանը ձեռքով ծածկում են, երբ չեն ցանկանում այլևս խաղալ։ Մարդկային ծիծաղն էլ է չափազանց սոցիալական և, շատ դեպքերում, գործում է ինչպես խաղային ազդանշան։ Մարդիկ, ի տարբերություն կապիկների, ընդունակ են հսկել իրենց միմիկան և ծիծաղել «շինծու» ծիծաղով, սակայն նորմայում մարդկային ծիծաղը ակամայից է և ոչ պակաս ինստինկտիվ, քան կապիկների «ծիծաղը»։ Ինքն իրենով ծիծաղը վարակիչ է նույնիսկ առանց հումորի։ Բացի այդ ապացուցված է, որ հումորը և ծիծաղը հասարակության մեջ գործում են որպես «մեղմացնող երևույթ»` նվազեցնելով ագրեսիայի և թշնամանքի մակարդակը վերաձևավորելով կոնֆլիկտային իրավիճակը` խաղայինի։ Ելնելով էթոլոգիական փաստերից, թվում է, թե ծիծաղի առաջնային ֆունկցիան կայանում է ագրեսիայի կանխման մեջ։ Բայց կապիկների համար ներխմբային ագրեսիայի խնդիրը ոչ պակաս կարևոր է, քան մարդկանց մոտ։ Ստացվում է, որ ծիծաղը միայն մարդկային որակ չէ, կապիկների մոտ ևս գտնում ենք դրա սաղմերը։
2648

edits