«Մուլտիպլիկացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Animhorse.gif|աջից|Վարկյանում 12 կադրը նորմա է անիմացիոն ֆիլմի համար]]
'''Անիմացիա''' ({{lang-en|Animation}}) շարժման պատրանք ստեղծելու և միմյանցից աննշան տարբերվող անշարժ պատկերների արագ փոփոխման գործընթացն է:
'''Մուլտիպլիկացիան''' կինոարվեստի ձև է, որի ստեղծագործությունները ստեղծվում են առանձին պատկերների կադր առ կադր նկարահանմամբ, կամ էլ առանձին թատերական տեսարանների նկարմամբ տիկնիկային ֆիլմերի համար։ Այս տիպի ֆիլմերը կոչվում են ''մուլտիպլիկացիոն'' կամ ''անիմացիոն'' կինոնկարներ։
 
Անիմացիա կարելի է ստեղծել կա՛մ անալոգային տարբերակներով, ինչպիսիք են սահատետրը, կինոժապավենը, տեսաֆիլմերը, կա՛մ թվային ծրագրերի միջոցով (gif շարժապատկերներ, Flesh-ով ստեղծված անիմացիաներ, թվային տեսահոլովակներ): Անիմացիա ստեղծելու համար օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում՝ թվային ֆոտոխցիկ, համակարգիչ, պրոյեկտոր:
== Ստուգաբանություն ==
 
Մուլտիպլիկացիա բառը առաջացել է [[լատիներեն]] ծագում ունեցող ''multiplication'' - բազմապատկում և [[անգլերեն]] ''animation'' - շնչավորում, կենդանավորում։
Շարժապատկերները ստեղծվում են ավանդական և [[Ստոպ-կադր անիմացիա|ստոպ-կադր անիմացիոն]] մեթոդներով: Ստոպ-կադր անիմացիայում օգտագործում են երկչափ կամ եռաչափ օբյեկտներ, ինչպես օրինակ՝ թղթի կտորներ, տիկնիկներ կամ կավե արձանիկներ: Կադրերը ցուցադրվում են արագ հերթագայությամբ, սովորաբար 24, 25, 30, կամ 60 կադր մեկ վայրկյանում:
[[Պատկեր:Rotating earth (large).gif|մինի|150px]]
 
Լատիներեն ''animātiō'' «կենդանություն պարգևող գործողություն», ''animō'' («կենդանացնել» կամ «կյանք տալ») և ''ātiō'' («գործողություն»): <ref>{{Cite web|url = http://dictionary.reference.com/browse/animation|title = Animation|date = February 5, 2015|accessdate = February 5, 2015|website = Dictionary.com|publisher = Dictionary.org|last = |first = }}</ref>
 
== Մուլտիպլիկացիայի Տեխնիկա ==
* [[Պլաստիլինե անիմացիա]]
* [[Ծավալային անիմացիա]]
 
== Պատմություն ==
Շարժման երևույթը ստանալու վաղ փորձերի օրինակները դեռևս կարելի է գտնել [[Պալեոլիթ|պալեոլիթի]] քարանձավային նկարների վրա, որտեղ կենդանիները հաճախ պատկերված էին բազմաթիվ ոտքերով: Այդ նկարները հստակ փորձում են փոխանցել շարժման զգացումը: <ref name="Thomas">{{cite book|last=Thomas|first=Bob|title=The Art of Animation|year=1958|publisher=Walt Disney Studios|page=8}}</ref>
 
Հարավ-արևելյան Իրանի Հրե քաղաքում (Burn City) հայտնաբերվել է [[5200]] տարվա պատմություն ունեցող հողե գավաթ, որը կարող է լինել աշխարհի ամենահին անիմացիայի ստեղծման օրինակը: Այդ պեղածոն կրում է հինգ հաջորդական պատկերներ, որոնք ցույց են տալիս պարսկական բեզոարյան այծի, որը նետվում է ուտելու ծառի տերևներ: <ref>{{cite web |url=http://www.theheritagetrust.wordpress.com/2012/07/25/worlds-oldest-animation|title=World's Oldest Animation?}}</ref>
Նկարչական մուլտիպլիկացիան սկզբնավորել է ֆրանսիացի ծաղրանկարիչ Է. Կոլը 1908-ին։ Ծավալային մուլտֆիլմի հիմնադիրն է ռուս կինոռեժիսոր, օպերատոր և նկարիչ Վ. Ստարևիչը /«Գեղեցկուհի Լյուկանիդան», 1912/։ 1920-30-ական թթ.-ից սկսած՝ մուլտիպլիկացիայի զարգացմանը մեծապես նպաստել է ամերիկացի կինոռեժիսոր [[Ուոլտ Դիսնեյ]]ի ստեղծագործական աշխատանքը։
 
Հնագույն չինական գրառումները հիշատակում են սարքերի մասին, որոնք, ինպպես ասում էին «տալիս էին շարժման տպավորություն» մարդկանց կամ կենդանիների մարմիններին, բայց այդ նշումներ հստակ չէին և կարող էին վերաբերել միայն մարմինների փաստացի շարժմանը տարածության մեջ: </ref> but these accounts are unclear and may only refer to the actual movement of the figures through space.<ref name="Rojas">{{cite book|last=Rojas|first=Carlos|title=The Oxford Handbook of Chinese Cinemas|url=http://books.google.com/books?id=8F1pAgAAQBAJ&pg=PA5|year=2013|publisher=Oxford University Press|isbn=978-0-19-998844-0|page=5}}</ref>
 
19-րդ դարում [[Ֆենակիստիսկոպ|ֆենակիստիսկոպը]] ([[1832]]), զեոտրոպը ([[1834]]) , պրակսինոսկոպը ([[1877]]) և սահատետրը([[Կինեոգրաֆ|կինեոգրաֆ]]) եղել են վաղ անիմացիոն սարքեր, որոնք առաջացրել են շարժման պատրանք՝ անշարժ պատկերները արագ փոփոխելով: Բայց անիմացիան ավել չզարգացավ, մինչև [[Կինոժապավեն|կինոժապավենի]] և [[Կինոարվեստ|կինոարվեստի]] ստեղծումը [[1980]]-ական թթ:<ref>{{harvnb|Solomon|1989|pp=10–11}}</ref>
 
Կինոապարատը մեկ սարքի մեջ պրոյեկտոր էր, տպիչ և տեսախցիկ, որը թույլ էր տալիս շարժվող պատկերները ցուցադրել էկրանի վրա: Այն հայտնագործվել է աշխարհի ամենավաղ կինոգրծիչներ՝ [[Լյումիեր եղբայրներ|Օգյուստ և Լուի Լումիեր]] եղբայրների կողմից [[1894]]թ: <ref>{{cite web|last=McLaughlin|first=Dan|title=A RATHER INCOMPLETE BUT STILL FASCINATING|url=http://animation.filmtv.ucla.edu/NewSite/WebPages/Histories.html|work=Film Tv|publisher=UCLA|accessdate=12 February 2013}}</ref> Առաջին անիմացիոն հոլովակը ստեղծվել է Ֆրանսիայում Շառլ-Էմիլ Ռենոյի կողմից, ով Ֆրանսիայում գինական էր և ուսուցիչ:<ref>{{harvnb|Solomon|1989|pp=12–13}}</ref> 1877 թ. Նա ստեղծեց պրակսինոսկոպը և 1894 թ. դեկտեմբերին հիմնեց Théâtre Optique թատրոնը: [[1892]] թ. հոկտեմբերի 28-ին նա հանրության առջև ցուցադրեց առաջին անիմացիան` «Pauvre Pierrot»-ը Փարիզի Grévin թանգարանում: Նրա ֆիլմերը լուսանկարված չեն, այլ նկարված են առանձին թափանցիկ շերտերի վրա: [[1900]] թ. ավելի քան 500,000 մարդիկ մասնակցել են այդ ցուցադրություններին:
Առաջին ֆիլմը, որը նկարահանվել է ստանդարտ տեսաֆիլմի հիման վրա և պարունակում է անիմացիոն հատվածներ, եղել է [[1900]]թ. ստեղծված «Enchanted Drawing»-ը, որին անմիջապես հետևել է առաջին ամբողջական անիմացիոն ֆիլմը՝ «Humorous Phases of Funny Faces»-ը, որը ստեղծվել է [[1906]]թ. Ջեյմս Բլեկտոն Ստյուարտի կողմից, ով համարվում է Ամերիկյան անիմացիայի հայրը:
Եվրոպայում [[1908]]թ. ֆրանսիացի արվեստագետ Էմիլ Կոլը ստեղծեց առաջին անիմացիոն ֆիլմը օգտագործելով ավանդական անիմացիա ստեղծելու մեթոդները: <ref>{{harvnb|Crafton|1982|pp=60–61}}</ref> Ֆիլմը կոչվում է «Fantasmagorie»: Այնտեղ պատկերված է կերպարի, որը շարժվում է և կատարում տարբեր ձևափոխություններ, օրինակ գինու շիշը դարձնում է ծաղիկ: Ֆիլմի մեջ կան նաև այնպիսի կենդանի շարժման հատվածներ, որոնք ցույց են տալիս անիմատորի ձեռքը նկարելիս: Ֆիլմի ամեն կադրը նկարվել է թղթի վրա և հետո լուսանկարվել նեգատիվ ժապավենի վրա, որը տալիս է պատկերին գրատախտակի տեսք:
Առաջին տիկնիկային անիմացիոն ֆիլմի հեղինակը եղել է ազգությամբ ռուս ռեժիսյոր Վլադիսլավ Ստարևիչը՝ հայտնի [[1912]]թ. նկարած «The Beautiful Lukanida» ֆիլմով: <ref>{{harvnb|Solomon|1989|pp=14–19}}</ref>
Ավելի մանրամասն դետալնրով նկարվող անիմացիաները պահանջում էին անիմատորների ավելի մեծ թիմ՝ ամեն մի կադրի ետնաշերտն ու կերպարները ձեռքով առանձին ստեղծելու համար: Դրանց ռեժիսյորն էր [[Ուինզոր Մաքքեյ|Ուինսոր Մաքքեյ]]ը՝ հայտնի ամսագրերի ծաղրանկարիչ: Նկարահանել է [[1911]]թ. «Littli Nemo», [[1914]]թ. «Gertie the Dinosaur» և [[1918]]թ. «The Sinking of the Lusitania» անիմացիոն ֆիլմերը:
[[1910]]-ական թթ. կարճամետրաժ ֆիլմերի արտադրությունը, որոնց անվանում էին «մուլտֆիլմեր», դարձավ առանձին ճյուղ և դրանք ստեղծվում էին կինոթատրոններում ցուցադրելու համար: Այդ ժամանակվա ամենահաջողակ պրոդյուսերը Ջոն Ռանդոլֆ Բրեյն էր, ով անիմատոր Էրլ Հարդի հետ պատենտավորեցին շերտերով անիմացիայի գործընթացը, որը դարձավ դոմինանտ մեթոդ մինչև տասնամյակի ավարտ:
«El apostol»-ը [[1917]]թ. Արգենտինայում ստեղծված անիմացիոն ֆիլմ է, որը հանդիսանում է աշխարհի առաջին անիմացիոն խաղարկային ֆիլմ: <ref>"[http://www.bcdb.com/cartoon/93678-El_Apostol.html El Apóstol]". ''http://www.bcdb.com'', 4 May 2011</ref> Ցավոք սրտի հրդեհը, որը բռնկվել էր Ֆրեդերիկո Վալլեի կինոստուդիայում, ոչնչացրեց այդ անիմացիայի միակ օրինակը,և այժմ այն համարվում է կորած ֆիլմ:
Համակարգչային անիմացիան դարձավ հայտնի [[1995]]թ. նկարահանված «Toy Story»(«Խաղալիքների Պատմություն») ֆիլմից հետո, որն առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն էր ամբողջովին համակարգչային տեխնիկայով ստեղծված:
[[2008]]թ. անիմացիոն շուկան վաստակեց $68.4 բիլլիոն դոլար: <ref>{{cite web |url=http://www.boi.gov.ph/pdf/valuepropositions/Animation/Animation.pdf |title=Animation |date=November 2009|accessdate= 24 July 2012|work= boi.gov.ph|publisher= Board of Investments}}</ref> Անիմացիան՝ ինչպես արվեստ, շարունակում է զարգանալ, քանի-որ անիմացիոն պրոեկտները կարողանում են գտնել հանդիսատես սահմաններից դուրս բոլոր չորս ուղություններով: Անիմացիոն լիամետրաժ ֆիլմերի համախառն եկամուտը հասավ իր ամենաբարձր կետին բոլոր ժանրերում 2004-2013 թթ. ընթացքում: <ref>{{cite news|last1=McDuling|first1=John|title=Hollywood Is Giving Up on Comedy|url=http://www.theatlantic.com/entertainment/archive/2014/07/the-completely-serious-decline-of-the-hollywood-comedy/373914/|accessdate=20 July 2014|work=The Atlantic|publisher=The Atlantic Monthly Group|date=3 July 2014}}</ref>
 
 
== Ավանդական անիմացիա ==
Ավանդական անիմացիան (անվանվում է նաև շերտային անիմացիա կամ ձեռքով նկարված անիմացիա) 20-րդ դարի անիմացիոն ֆիլմերի ստեղծման հիմնական մեթոդն էր: Ավանդական անիմացիայի բոլոր կադրերը առանձին թղթի վրա նկարված նկարներ են, որոնք նախապես պատրաստվում են: Շարժման պատրանք ստեղծելու համար, յուրաքանչյուր նկար իր նախորդից շատ չնչին է տարբերվում: Անիմատորի նկարների առանձին հատվածները վերանկարվում են թափանցիկ շերտերի վրա: Կերպարների անիմացիայի շերտերը լուսանկարվում են առանձին-առանձին միևնույն հաստատուն ետնաշերտի վրա:
21-րդ դարի սկզբից ավադական անիմացիան սկսեց ավելի քիչ օգտագործվել: Այսօր անիմատորների նկարները և ետնաշերտերը կա՛մ անցկացնում են համակարգչի մեջ, կա՛մ անմիջապես համակարգչում են նկարվում: Օգտագործվում են տարբեր համակարգչային ծրագրեր նկարները գունավորելու, տեսախցիկի դիրքը փոխելու և տարբեր էֆեկտների համար: Վերջնական անիմացիոն հոլովակը ներկայացվում է որպես ավանդական 35mm ֆիլմ կան նորագույն թվային տեսաֆիլմ: Ավանդական անիմացիայի սկզբունքները դեռ պահպանվել են և նույնն են մնացել վերջին 70 տարիների ընթացքում: Որոշ անիմացիոն արտադրողներ օգտագործում են «ավանդական» տերմինն՝ բնութագրելու համար շերտերով անիմացիան, որը լայնորեն օգտագործվում է համակարգչային տեխնոլոգիաների միջոցով:
Ավանդական անիմացիաներ են «Pinocchio»(ԱՄՆ, [[1940]]). «Animal Farm»(Մեծ Բրիտանիա, [[1954]]), «The Illusionist»(Ֆրանսիա, [[2010]]). Ավանդական անիմացիաները, որոնց մեջ օգտագործվալ են համակարգչային տեխնոլոգիաներ ներառում են «The Lion King»(ԱՄՆ, [[1994]]), «Akira»(Ճապոնիա, [[1988]]), «Spirited Away»(Ճապոնիա, [[2001]]), «The Triplets of Belleville»(Ֆրանսիա, [[2003]]), «The Secret of Kells»(Իռլանդիա, Ֆրանսիա, Բելգիա, [[2009]]):
=== Լիամետրաժ անիմացիա ===
Լիամետրաժ անիմացիան ստեղծվում է արտադրելով բարձի որակի ավանդական անիմացիա, որոնք մանրամասն նկարված են և ունեն սահուն շարժում: Լիամետրաժ անիմացիոն ֆիլմերը կարող են լինել տարբեր ոճերով: Կարող են լինել ավելի ռեալիստական, ինչպիսին է Walt Disney Studio-ի ֆիլմերը՝ «Beauty and the Beast», «Aladdin», «Lion King»: Կան նաև մուլտֆիլմային ոճեր, ինչպես Warner Bros. animation studio-ն: Disney-ի անիմացիոն ֆիլմերից շատերը լիամետիաժ ֆիլմի օրինակներ են: Լիամետրաժ են նաև «The Secret of NIMH»(ԱՄՆ, [[1982]]), «The Iron Giant»(ԱՄՆ, [[1999]]) և «Nocturna»(Իսպանիա, [[2007]]):
=== Ստոպ-կադր անիմացիա ===
Ստոպ-կադր անիմացիան ստեղծվում է իրական օբյեկտները ֆիզիկապես տեղափոխելիս և դրանք լուսանկարելիս: Ստոպ-կադր անիմացիա նկարահանելու բազմաթիվ եղանակներ կան: Այս տիպի անիմացիա ստեղծելիս շատ է օգտագործվում համակարգչային տեխնիկան: Այն ավելի հեշտ է նկարահանվում և շատ ժամանակ չի պահանջվում:
=== Համակարգչային անիմացիա ===
Համակարգչային անիմացիան ներառում է մի շարք մեթոդներ, որոնք անհրաժեշտ են թվային պատկերներ ստեղծելու համար: Համակարգչային երկչափ անիմացիայի տեխնիկան հակված է պատկերների շարժման վրա: Իսկ եռաչափ տեխնիկայով կարելի է կառուցել վիրտուալ աշխարհներ, որոնց մեջ կերպարները և օբյեկտները կարող են շարժվել: Եռաչափ անիմացիայի միջոցով կարելի ստեղծել պատկերներ, որոնք իրական են թվում դիտողի համար:
=== Երկչափ անիմացիա ===
Երկչափ անիմացիոն կերպարները ստեղծվում են համակարգչային պիքսելային կամ վեկտորային տեխնիկայի միջոցով: Սա ներառում է ավտոմատացված համակարգչային տարբերակները ավանդական անիմացիոն տեխնիկայի, ինչպիսիք են «սոխի կճեպը» և «ինտերպոլացիան»: Երկչափ անիմացիա նկարելու համար կան բազմաթիվ ծրագրեր՝ «Flash», «Power Point», «TV Paint» և այլն: Որոշ նկարիչներ ստեղծում են անիմացիոն gif ֆայլեր, որոնք նույնպես անիմացիայի մի մասն են:
=== Եռաչափ անիմացիա ===
Եռաչափ անիմացիան թվային տարբերակով մոդելավորվում և փոփոխվում է անիմատորի կողմից: Անիմատորը սովորաբար սկսում է եռաչափ պոլիգոնների ցանց ստեղծելով՝ դրանք նախնական շարժելու համար: Ցանցի հատվածները իրար փոխկապակցված են գագթների, կողմերի և երեսներ միջոցով, որոնք տալիս են եռաչափ օբյեկտի տեսողական էֆեկտ: Այդ մոդելները սովորաբար ունենում են կմախք՝ ավելի հեշտ շարժելու համար:
== Անիմացիայի մրցանակներ ==
Ինչպես մեկ այլ ոլորտ անիմացիան նույնպես ունի միցանակներ շահելու մեծ դաշտ: Անիմացիոն ֆիլմերի մրցանակաբաշխության բնօրինակը ներկայացվել է «Academy of Mation Picture Arts and Sciences»-ի կողմից կարճամետրաժ ֆիլմերի համար [[1032]]թ. 5-րդ «Academy Awards»-ի ժամանակ: «Academy Awards»-ի առաջին մրցանակակիրը «Flowers and Trees» ֆիլմն էր՝ արտադրված «Walt Disney Productions»-ի և «United Artists»-ի կողմից: Լիամետրաժ ֆիլմերի համար «Academy Awards»-ի մրցանակ սկսեց տրվել միայն [[2001]]թ.-ից հետո: 74-րդ մրցանակը տրվեց [[2002]]թ. «Dreamworks»-ի և «Pacific Data Images»-ի կողմից արտադրված «Shrek» անիմացիոն լիմետրաժ ֆիլմին:
 
 
== Մուլտիպլիկացիայի Տեխնիկա ==
* [[Պլաստիլինե անիմացիա]]
* [[Ծավալային անիմացիա]]
 
== Մուլտիպլիկացիայի ոճեր ==
Տող 23 ⟶ 60՝
* [[Լև Ատամանով]]
 
== Ստուգաբանություն ==
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Արտաքին հղումներ ==
* [http://www.sparetimelabs.com/animato/animato/cartoon/cartoon.html The making of an 8-minute cartoon short]
* [http://www.nfb.ca/film/animando_english/ "Animando"], a 12-minute film demonstrating 10 different animation techniques (and teaching how to use them)
{{Կինոյի ժանրեր}}