«Յուպիտեր (դիցաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ Դիցաբանական կերպար
| բնօրինակ անուն = Jupiter
| Անուն = Յուպիտեր
| Հատկանիշներհատկանիշներ = կայծակի, լույսի, հաղթանակի, անձրևի, բերքատվության ու որոտի աստված, աստվածների հայրը
| Բնօրինակլատինական գրաձև = Jupiter
| Անվան մեկնաբանում =
| Այլայլ մշակույթներում = [[Զևս]], [[Արամազդ]], [[Ահուրամազդա]]
| Տիպ =
| Վայրվայր = [[Հռոմեական կայսրություն]]
| Դիցաբանություն = Հին հռոմեական
| Սեռ =
| Կյանքի ժամանակաշրջան =
| Պատկեր = IngresJupiterAndThetis.jpg
| Պատկերի չափ =
| Պատկերի նկարագրում = [[Յուպիտեր և Փետիդա]]
| Հատկանիշներ = կայծակի, լույսի, հաղթանակի, անձրևի, բերքատվության ու որոտի աստված, աստվածների հայրը
| Անունը այլ լեզուներով =
| Հունական գրաձև =
| Լատինական գրաձև = Jupiter
| Այլ մշակույթներում = [[Զևս]], [[Արամազդ]], [[Ահուրամազդա]]
| Վայր = [[Հռոմեական կայսրություն]]
| Զբաղմունք =
| Ծագում =
| Հիշատակումներ =
| Դինաստիա =
| Հայր =
| Մայր =
| Եղբայր =
| Քույր =
| Ամուսին = [[Յունոնա]]
| Զավակներ =
| Թաղման վայր =
| Կապված հասկացողություններ =
| Կապված իրադարձություններ =
| Կապված կերպարներ =
| Ատրիբուտներ =
| Բնորոշ գծեր =
| Վահանա =
| Մանտրա =
| Վիքիպահեստ =
}}
'''Յուպիտեր''', երկնքի հռոմեական աստվածություն. նույնացվել է [[Զևս]]ի հետ։ Յուպիտերը նախ և առաջ լույսի աստվածն է. նրան հաճախ կոչել են Լյուցետիոս (Լուսատու), նա համարվել է երկնքի տերը, և, երբ հռոմեացիները ուզում էին ասել «բաց երկնքի տակ», նրանք ասում էին՝ «Յուպիտերի ներքո» («սուրբ Իովե»)։ Յուպիտերը համարվում էր անձրևի աստված. նրանից էր կախված հողագործին երաշտով հարվածելը կամ նրան բերք շնորհելը։ Որոտը Յուպիտերի կամքի դրսևորումն է. կայծակի ընկած վայրը համարվում էր սրբազան։ Հռոմեական կայսրության գլխավոր տաճարը '''Կապիտոլյան Յուպիտերի''' տաճարն էր։ Յուպիտերի քրմերը եղել են [[ֆլամիններ]]ը։ [[2-րդ դար|II]]-[[3-րդ դար|III]] դարերում Հռոմում բազմաթիվ արևելյան պաշտամունքների ներթափանցման կապակցությամբ, սկսեցին Յուպիտերի հետ նույնացնել սիրիական աստվածներին (Բաալներին)։ [[Անտոնիոսներ]]ի օրոք [[Կոմմագենե]]ի [[Դոլիքե]] քաղաքի [[Բաալ]]ի պաշտամունքը տարածվում է [[Հռոմ]], որտեղ Ավենտինյան բլրի վրա կառուցվում է '''Դոլիքեյան Յուպիտերի''' տաճարը։ [[Հելիուպոլիս]] քաղաքի (այժմ՝ [[Բաալբեկ]]ը [[Լիբանան]]ում) Բաալը ստանում է '''Հելիուպոլիսյան Յուպիտերի''' անունը. նրա հոյակապ տաճարը վերականգնել է [[Անտոնիոս Պիոս]] կայսրը (այժմ վիթխարի ավերակներ)։ Յուպիտերի հետ հաճախ նույնացվել է եգիպտական [[Ամոն]] աստվածը։ Յուպիտերին սկսեցին վերագրել [[Զևս]]ի մասին եղած բազմաթիվ հունական առասպելներ։ Յուպիտերի պատկերումները չէին տարբերվում [[Զևս]]ի պատկերումներից։ Այլաբանորեն, հեգնաբար, Յուպիտեր նշանակում է՝ գոռոզ, մեծամիտ, ամբարտավան մարդ։
* '''Յուպիտեր Ստատոր''' (Պահպանիչ), հովանավորում էր հռոմեական զորքը և պաշտպանում նրա շարքերը։
* '''Յուպիտեր Վերսոր''' (Խափանիչ), թշնամուն մատնում էր փախուստի։
 
{{Հին հռոմեական դիցաբանություն}}
 
163 354

edits