«Մարս (մոլորակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 348.
Բևեռային գլխարկների գարնանային հալոցը բերում է մթնոլորտային ճնշման կտրուկ աճի, և որպես հետևանք [[Գազ (ագրեգատային վիճակ)|գազի]] մեծ զանգվածների տեղաշարժի հակադարձ կիսագունդ։ Այդ ընթացքում փչող քամիների արագությունը կարող է կազմել 10 - 40 մ/վ, իսկ երբեմն մինչև 100 մ/վ։ Քամին բարձրացնում է մակերևույթից մեծ քանակով փոշի, ինչը առաջացնում է [[փոշու փոթորիկ]]։ Ուժեղ փոշու փոթորիկները համարյա ամբողջությամբ ծածկում են մոլորակի մակերևույթը, նրանք ունենում են զգալի ազդեցություն ջերմաստիճանի բաշխման վրա Մարսի մթնոլորտում<ref name=philips01>{{cite web|last=Ֆիլիպս|first=Տոնի|date=16 հուլիս 2001|url=http://science.nasa.gov/headlines/y2001/ast16jul_1.htm|title=Մոլորակը պարուրող փոշու փոթորիկները|work=Սայենս @ ՆԱՍԱ|accessdate=2006 թ․ հունիսի 7|archiveurl=http://www.webcitation.org/616WnOMmy|archivedate=2011-08-21}}</ref>։
 
1784 թվականին աստղագետ [[Ուիլիամ Հերշել]]ը առաջինը ուշադրություն դարձրեց բևեռային գլխարկների սեզոնային փոփոխությունների վրա։ 1860-ական թվականներին ֆրանսիացի աստղագետ Է. Լիեն դիտել էր մթագնման ալիքը հալող գարնանային բևեռային գլխարկի շուրջ, ինչը այն ժամանակ մեկնաբանվել էր որպես տաք ջրերի հոսք և բուսականության աճ։ Սակայն [[Վեստո Սլայֆեր]]ի կողմից կատարված սպեկտրոմետրիկ հետազոտությունները, որոնք կատարվել էին XX դարի սկզբում [[Լոուելի աստղադիտարան]]ում Ֆլագստաֆում, ցույց չտվեցին [[քլորոֆիլ]]ի (երկրային բույսերի կանաչ պիգմենտ) գծիկի առկայությունը <ref name=bron>{{cite book |author=Վ. Ա. Բրոնշտեյն|title=Մարս մոլորակը|place=Մոսկվա|publisher=Նաուկա|year=1977}}</ref>։
 
[[Մարիներ-7]] ԱՄԿ-ից կատարված լուսանկարներով հնարավոր եղավ որոշել, որ բևեռային գլխարկները ունեն մի քանի մետր հաստություն, իսկ չափված ջերմաստիճանը այնտեղ կազմում է 115 [[Կելվին|Կ]] (-158&nbsp;°C), ինչը հաստատեց այն հնարավորությունը, որ գլխարկները կազմված են սառած ածխաթթու գազից, այսինք «[[չոր սառույց]]ից»<ref name=bron/>։