Բացել գլխավոր ցանկը

Changes

== Հիմնական էությունը ==
 
Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին [[1916]]թ. [[Սայքս-Պիկոյի համաձայնագիր|Սայքս-Պիկոյի պայմանագրի]] դրույթներն ու տերությունների [[1920]]թ. [[Սան Ռեմոյի կոնֆերանս]]ի որոշումները։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ [[Թուրքիա]]յին մնում էին [[Կոստանդնուպոլիս]]ը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից [[Թրակիա]]յի նկատմամբ, [[Էգեյան ծով]]ի կղզիներից, [[Կիպրոս]]ից, [[Եգիպտոս]]ից և արաբական տիրույթներից։ [[Հունաստան]]ը կառավարելու էր [[Իզմիր]]ն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան [[Անատոլիա]]յի սահմանը։ [[Հեջազը]] անկախություն էր ստանում, իսկ [[Եգիպտոս]]ը, [[Պաղեստին]]ը, [[Սիրիա]]ն ու [[Միջագետք]]ը ([[Իրաք]]) [[Ազգերի Լիգալիգա]]յի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիային]] ու [[Ֆրանսիա]]յին։
Սևրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր [[Մերձավոր Արևելք]]ի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար։
 
Անանուն մասնակից