«Վարդերի հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

* [[նոյեմբերի 22]] - ցուցարարների կողմից խորհրդարանի շենքի գրավում:
* [[նոյեմբերի 23]] - Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար [[Իգոր Իվանով]]ը համոզեց Շևարդնաձեին լքել Վրաստանը՝ հետագայում արյունահեղությունից խուսափելու համար: Նոր ընտրությունները նշանակված են [[2004]] թվականի հունվարի 4-ին. դրանցում հաղթեց Վարդերի հեղափոխության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին:
== Իշխանափոխություն ==
Ընդդիմության բողոքներն իրենց գագաթնակետին հասան [[նոյեմբերի 22]]-ին՝ վրացական նոր խորհրդարանի, որի օրինականությունը կասկածի տակ էր, առաջին նիստի առաջին օրը: Նույն օրն ընդդիմադիրները Սաակաշվիլիի գլխավորությամբ, ձեռքերին [[վարդ]]եր<ref group="Ն">Այստեղից էլ առաջացել է հեղափոխության անունը:</ref>, գրավեցին խորհրդարանի շենքը, ընդհատեցին ելույթ ունեցող Շևարդնաձեին և ստիպեցին թիկնապահների ուղեկցությամբ լքել դահլիճը: Այնուհետև նախագահը երկրում Արտակարգ դրություն հայտարարեց և օգնության կանչեց զորքերին և ոստիկանությանը Թբիլիսիի իր առանձնատան մոտ: Բայց նույնիսկ ընտրագույն ոստիկանական ստորաբաժումները հրաժարվեցին աջակցել նրան: Նոյեմբերի 23-ի երեկոյան՝ [[Սուրբ Գեորգի]]ի օրը, Շևարդնաձեն հանդիպում անցկացրեց ընդդիմադիր առաջնորդներ Սաակաշվիլիի և Ժվանիայի հետ՝ քննարկելու ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովի կողմից երկրում ստեղծված իրավիճակը: Հանդիպումից հետո Շևարդնաձեն հայտարարեց իր հրաժարականի մասին: Սա իսկական [[էյֆորիա]] առաջացրեց Թբիլիսիի փողոցներում: Ավելի քան 100 000 ցուցարարներ հրավառություններով և ռոք համերգներով նշեցին հաղթանակը:
 
Նինո Բուրջանաձեն՝ վրացական խորհրդարանի խոսնակը, դարձավ նախագահի պաշտոնակատար այնքան ժամանակ, քանի դեռ չէր անցկացվել քվեարկության նոր փուլը: Միաժամանակ երկրի [[Վրաստանի Գերագույն դատարան|Գերագույն դատարանը]] չեղարկեց նախագահական ընտրությունների արդյունքները: [[2004]] թվականի [[հունվարի 4]]-ին Վրաստանում անցկացվեցին նոր նախագահական ընտրություններ, որոնցում հաղթեց Սաակաշվիլին. երդմնակալությունը տեղի ունեցավ նույն թվականի [[հունվարի 25]]-ին: 2004 թվականի [[մարտի 28]]-ին անցկացվեցին նաև խորհրդարանական նոր ընտրություններ, որտեղ հաղթեցին Սաակաշվիլի աջակցությունը վայելող «նոր դեմոկրատները»
 
«Վարդերի հեղափոխությունից» հետո ձևավորված Վրաստանի կառավարությունից շատերը կրթություն էին ստացել արտերկրում<ref>[http://www.apsny.ge/2011/pol/1296008916.php Саакашвили о необходимости внедрения Грузии меритократии]</ref>:
 
== Պատմական գնահատականներ ==
[[2012]] թվականի հուլիսին Էդուարդ Շևարդնաձեն «[[Ասավալ դասավալի]]» վրացական թերթին տված հարցազրույցում ներողություն խնդրեց Վրաստանի քաղաքացիներից «վարդերի հեղափոխության» ժամանակ իշխանությունը Սաակաշվիլիին հանձնելու համար՝ ընդգծելով, որ այն ժամանակ ինքն այլընտրանք չուներ, քան ժամանակից շուտ հրաժարական տալը: Շևարդնաձեն ընդունեց իր սխալը, քննադատեց Սաակաշվիլիի քաղաքականությունը՝ պնդելով, որ նա ի վիճակի չէր լուծել Վրաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրները<ref>[http://www.utro.ru/articles/2012/07/02/1056540.shtml Шеварднадзе извинился за Саакашвили] // Утро.ru, 02.07.2012</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* ''[[Кагарлицкий, Борис Юльевич|Борис Кагарлицкий]]'' [http://scepsis.ru/library/id_1595.html «Оранжевый мираж» или начало политики?]
* И. Хаиндрава [http://test.c-i.am/pdf/2003/Caucasus%20Yearbook-2003.pdf «Революция роз» в Грузии: что бы это значило?]
 
== Նշումներ ==