«Վարդերի հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
 
Հասարակության մեջ [[բացասական զգացողություններ]] առաջացրեց նաև Շևարդնաձեի՝ [[Վրացա-աբխազական հակամարտություն|Աբխազիայում]] և [[Վրացա-հարավօսիական համակարտություն|Օսիայում]] հակամարտությունները բռնի ուժով լուծելու մերժումը, ինչը համատեղվում էր հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհաջող փորձերով: Վրաստանում քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամն իր գագաթնակետին հասավ 2003 թվականի նոյեմբերի 2-ի նախագահական ընտրությունների նախօրեին:
 
== Ընտրություններ և դրանց բողոքարկում ==
Շևարդնաձեի «Հանուն նոր Վրաստանի» և Աբաշիձեի «Վրաստանի ժողովրդավարական վերազինման միավորում» քաղաքական բլոկներին հակոտնյա էին Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժումը» և Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակներ [[Նինո Բուրջանաձե]]ի և [[Զուրաբ Ժվանիա]]յի<ref group="Ն">Մահացավ [[2005]] թվականի [[փետրվար 8]]-ին տարօրինակ հանգամանքներում:</ref> «Բուրջանաջեի դեմոկրատները»:
 
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին [[2003]] թվականին [[նոյեմբերի 2]]-ին և պաշտոնական տվյալներով ավարտվեցին Շևարդնաձեի և նրա դաշնակիցների հաղթանակով: Բայց հրապարակված արդյունքները չճանաչվեցին միջազգային դիտորդների և Շևարդնաձեի հակառակորդների կողմից: [[Միխեիլ Սաակաշվիլի]]ն, հիմնվելով սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա, հրապարակայնորեն հայտարարեց իր հաղթանակի մասին: Նրա պնդումները հաստատեց Ազատ ընտրությունների միջազգային միավորումը՝ տեղի դիտորդների կազմով: Հիմնվելով ներկայացված տվյալների վրա՝ Սաակաշվիլին նոր ընտրություններ անցկացնելու պահանջ առաջ քաշեց և կոչ արեց վրացի ժողովրդին փողոց դուրս գալ և աջակցել իրեն:
 
Նոյեմբերի կեսերին Վրաստանի մայրաքաղաք [[Թբիլիսի]]ում տեղի ունեցան զանգվածային ցույցեր, որոնք արդյունքում տարածվեցին երկրի մյուս քաղաքներում և գյուղերում: «[[Քմարա]]»<ref group="Ն">Բառացի նշանակում է «Բավակա՛ն է»: [[Սերբեր|Սերբական]] «Հակահարված» կազմակերպության վրացական նմանօրինակը</ref> երիտասարդական կազմակերպության մարդկանց խմբերը վանկարկում էին իրենց կարգախոսները: Շատ հասարակական կազմակերպություններ (օրինակ՝ Վրաստանի ազատությունների ինստիտուտը) աղմկոտ ցույցերում ցուցաբերեցին ցանկալի ակտիվություն: Ընդ որում, Շևարդնաձեի կառավարությունը ստացավ [[Ասլան Աբաշիձե]]ի աջակցությունը:
 
== Նշումներ ==
{{Ծանցանկ|group=Ն}}
 
[[Կատեգորիա:Նոյեմբերի 22 իրադարձություններ]]