«Նեֆրոլոգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Նեֆրոլոգիա'''({{lang-grc|νεφρός}} — «երիկամ», и {{lang-grc2|λόγος}} — «ուսում»), կլինիկ, բժշկագիտության բն...»:
 
Տող 1.
'''Նեֆրոլոգիա'''({{lang-grc|νεφρός}} — «[[երիկամ]]», и {{lang-grc2|λόγος}} — «ուսում»), կլինիկ, բժշկագիտության բնագավառ, ուսումնասիրում է [[Երիկամ|երիկամների]] (բուն հյուսվածքի) հիվանդությունների պատճառագիտությունը, ախտածնությունը, կլինիկան, բուժումը և կանխարգելումը: Հայաստանի Հանրապետությունում նեֆրոլոգիայի հարցերն ուսումնասիրվում են հանրապետականՀանրապետական կլինիկ,կլինիկական հիվանդանոցի (այժմ՝ «Արմենիա» հանրապետական գիտական կենտրոն), «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոնի նեֆրոլոգիական բաժիններում:

[[1969 թվական]]ին Ռ. Մամիկոնյանի նախաձեռնությամբ [[ԵԲՀ]] ([[1995 թվական]]ից՝ ԵՊԲՀ) ֆակուլտետային թերապիայի ամբիոնին կից հիմնվել է նեֆրոլոգիական լաբորատորիա, իսկ [[1986 թվական]]ին՝ «էրեբունի» բժշկական կենտրոնի հիմքի վրա նեֆրոլոգիական կենտրոն: Ուսումնասիրվել են երիկամների հիվանդությունների ախտորոշման ու բուժման, ինչպես նաև կլինիկական նեֆրոլոգիայի հարցերը: Հիմնավորվել է երիկամի [[էրիթրոպոետին]]ների և արգելակիչների ([[ինհիբրիտորներ]]) նշանակությունը երիկամային սակավարյունության ախտածնության մեջ, ուսումնասիրվել են երիկամների ախտահարման առանձնահատկությունները համակարգային կարմիր գայլախտի և կարծրամաշկության ժամանակ: Լուսաբանվել են երիկամների հիվանդությունների ժամանակ արյան անոթների թափանցելիության, [[լյարդ]]ի ֆունկցիոնալ տեղաշարժերի, երիկամների քրոնիկ, անբավարարության կլինիկայի և բուժման, երիկամաավազանաբորբի (իմունաբանական տեսանկյունով), երիկամների և միզուղիների քարային հիվանդության պահպանող, բուժման (քարերի լուծման եղանակով) հարցերը (Ռ. Մամիկոնյան և աշխատակիցներ): Աշխատանքներ են կատարվում մանկ ուրոնեֆրոլոգիայի բնագավառում [[1990 թվական]]ին Ա. Բաբլոյանի նախաձեռնությամբ [[Երևան]]ում հիմնվել է մանկ, ուրոնեֆրոլոգիայի և վիրաբուժության կենտրոն (այժմ՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն):
 
== Գրականություն ==