«Ալավերդու թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (5), → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{ստուգել փաստերը}}
== Ալավերդու պետական բանվորական թատրոն ==
[[Ալավերդի|Ալավերդում]] պղնձահանքերի բանվորների և ծառայողների համար, ինչպես նաև շրջակա գյուղերի բնակիչների համար թատերական ներկայացումներ խաղացվել են մինչև խորհրդային կարգերի հաստատումը և անցյալ դարի 20-ական թվականներին, [[Թիֆլիս]]ից ժամանած շրջիկ խմբերի կողմից (Ռուբեն Հակոբյան, Մենավոր բռնչենու լեգենդը, Սարվարդ հրատ, Երևան, 2014)։[[1934]] թվականին Լուսժողկոմի հանձնարարությամբ Արմեն Արմենյանը Ալավերդում հիմնադրում է բանվորական պետական թատրոն ([[Արմեն Արմենյան]], վաթսունՎաթսուն տարի հայ բեմի վրա, Հայաստան,1965)։ Թատրոնի հիմնական կազմը անվանի դերասանի ընտանիքի անդամներն էին և տեղից համալրված սիրող դերասանները։ Կարճ ժամանակ անց թատրոնը տարբեր տնտեսաական ու ստեղծագործական ցուցանիշներով դառնում է հանրապետության շրջանային թատրոնների առաջատարներից մեկը, որի մասին [[1949]] թվականին «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրված հոդվածում նշել է անվանի դերասան [[Հրաչյա Ներսիսյան]]ը։ Հետագա տարիներին Ալավերդու բանվորական թատրոնում աշխատել են անվանի ռեժիսորներ Աշմաթը -Աշոտ Մաթևոսյան, [[Հովհաննես Մսրյան]]ը և ուրիշներ։ Ալավերդու թատրոնում են աշխատել հայ թատրոնի երևելի դերասաններ [[Վոլոդյա Գրիգորյան]]ը, [[Սերիկ Շեկոյան]]ը, [[Վերջալույս Միրիջանյան]]ը, [[Գևորգ Ասլանյան]]ը և ուրիշներ։ Ալավերդու թատրոնի դերասանների ընտանիքներում են ծնվել անվանի թատերական գործիչներ և դերասաններ [[Վլադիմիր Մսրյան|Վլադիմիր]] և [[Ժասմեն Մսրյան]]ները, [[Հրաչյա Գասպարյան (ռեժիսոր)|Հրաչյա Գասպարյան]]ը և այլն։ [[1951]] թվականին Հայաստանի այլ շրջանային թատրոնների հետ փակվում է նաև Ալավերդու բանվորական թատրոնը<ref>[http://www.armeniaculture.am/am/Encyclopedia_alaverdu_petakan_tatron Ալավերդու պետական թատրոն]</ref>։
 
== Ալավերդու ժողովրդական թատրոն ==