«Հուստինիանոս Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|de}} (4), {{Link GA|en}} (3)
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
[[Պատկեր:Justinian mosaik ravenna.jpg|մինի|աջից|250px|Հուստինիանոս I իր պալատականների հետ ([[խճանկար]] [[Ռավեննա]]յի Սան-Վիտալե եկեղեցում)]]
'''Հուստինիանոս Ա Փլավիոս Պետրոս Սավվատիոս''' ({{lang-la|Flavius Petrus Sabbatius Iustinianus}}, {{lang-el|Φλάβιος Πέτρος Σαββάτιος Ιουστινιανός}}, [[483]], Վերին Մակեդոնիա - [[565]], [[նոյեմբերի 14]], [[Կոստանդնուպոլիս]]), [[Բյուզանդական կայսրերի անվանացանկ|բյուզանդական կայսր]] [[527]] թ-ի [[օգոստոսի 1]]-ից մինչև իր մահը՝ [[565]] թ.։ Ձգտել է վերականգնել [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] երբեմնի հզորությունն ու տարածքը։ Բյուզանդական զորքերը, զորավարներ [[Բելիսարիուս]]ի, [[հայ]]ազգի [[Նարսես]]ի և ուրիշների գլխավորությամբ, վերագրավել են [[Արևմտահռոմեական կայսրություն|Արևմտյան Հռոմեական կայսրության]] մի շարք տարածքներ, պատերազմել [[Սասանյան Պարսկաստան]]ի, սլավոնների դեմ։
 
Հուստինիանոս Ա-ն, [[Բյուզանդական Հայաստան]]ի հասարա-քաղաքական յուրատեսակ կարգը վերացնելու և հռոմանականացնելու նպատակով, ձեռնարկել է զինվորական, վարչական և տնտեսական բարեփոխումներ։ [[529]]-ին [[Փոքր Հայք]]ը (բաժանված էր Առաջին և Երկրորդ Հայքերի), [[Սատրապական Հայաստան]]ը ([[Հաշտյանք]], [[Ծոփք]], [[Անձիտ]], [[Անգեղտուն]], [[Բալահովիտ]] գավառները) և Ներքին Հայքը միավորել է զինվորական մեկ շրջանի մեջ՝ մագիստրոսի գլխավորությամբ։ [[536]]-ի [[մարտի 18]]-ի հրովարտակով ստեղծել է վարչական 4 միավոր՝ Ներքին կամ Ներքնագույն, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքեր։ Հայ նախարարական դասը կազմալուծելու համար փոխել է ([[536]]-ին) ժառանգության կարգը՝ ժառանգելու իրավունք արտոնելով նաև ընտանիքի իգական սեռի անդամներին։ Վերակառուցել է հայկական հին քաղաքները՝ [[Կարին]]ը, [[Մալաթիա]]ն, [[Սեբաստիա]]ն, [[Անարզաբա]]ն և հիմնել նորերը՝ կայսրության արևելքում առևտուրն ու արհեստագործությունը զարգացնելու, բյուզանդական տիրապետությունն ամրապնդելու նպատակով։ Հայտնի է նաև իր շինարարական գործունեությամբ, որի թագն ու պասկն է հանդիսանում Կոստանդնուպոլսում [[Սուրբ Սոֆիայի տաճար (Կոստանդնուպոլիս)|Սուրբ Սոֆիայի տաճար]]ի կառուցումը։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՀՀ}}
 
{{Բյուզանդիայի կայսրեր}}
 
[[Կատեգորիա:483 ծնունդներ]]
[[Կատեգորիա:565 մահեր]]
[[Կատեգորիա:Նոյեմբերի 14 մահեր]]