«Ռոյ Օրբիսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
"Roy_Orbison_crop.png" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Revent մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Per c:Commons:Deletion requests/File:Roy Orbison crop.png:
Տող 37.
== Կենսագրություն ==
=== 1936-1956. Մանկություն և պատկանեկություն ===
 
[[Պատկեր:Roy Orbison crop.png|250px|մինի|աջից|Ռոյ Օրբիսոն]]
 
Ռոյ Օրբիսոնը ծնվել է Վերնոնում՝ Տեխաս նահանգում, [[1936]] թվականի [[ապրիլի 23]]-ին։ Ծնողները երաժշտության հետ պրակտիկորեն կապ չեն ունեցել։ Ռոյի հայրը՝ Օրբի Լի Օրբիսոնը, աշխատում էր հորատող [[ձեթ]]ի գործարանում, ինչպես նած ավտոեմխանիկ էր։ Օրբիսոնի մայրը՝ Նադին Շուլցը աշխատում էր որպես բուժքույր։ Նրանք երկուսնել տուժել են [[Մեծ Ճգնաժամ|Մեծ ճգնաժամ]]ի պատճառով և արդյունքում տեղափոխվել են Ֆորտ-Ուերտ, որտեղ անցկացրել են մի քանի տարի։ Բայց [[1944]] թվականին այդ շրջանում սկսվում է պոլիոմիելիտ համաճարակը, և Ռոյը ու իր եղբայրը՝ Գրեյդին, վերադառնում են հետ՝ Վերնոն, տատիկի մոտ<ref name=royorbison/>։ Օրբիսոնը ընտանիքի երեք երախաներից ամենափոքրն էր։ Որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվում է [[Ունիկ]]՝ Տեխասի արևմուտքում։ Ռոյ հիշողությունները կապված Ունիկի հետ լցված են «ֆուտբոլով, նավթի բիզնեսով, ճարպի բեկոնով և ավազով»<ref name="escott">Escott, Colin (1990). Biography insert to ''«The Legendary Roy Orbison»'' CD box-set. [[Sony]].</ref>։ Ավելի ուշ երգիչը խոստովանում է, որ ամայի քաղաքից տեղափոխվելուց հետո իր կյանքը հաճելիորեն փոխվում է։ Վաղ տարիներին Ռոյը բնութագրվում է որպես խոցելի մարդ, որը չափազանց զգայուն իրավիճակներում համեստություն էր ցուցաբերում և չափից դուրս կրիտիկականություն։ Ընկերները նշում են, որ Ռոյը չափից դուրս համեստ էր և նույնիսկ գաղտնի մերդ էր, սակայն որոշ ժամանակ անց նա հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում<ref name="escott"/>։ Երաժիշտի կենսագիր [[Ալան Կլեյսոն]]ը համարում է, որ նրա համեստությունը և զսպվածությունը նրա հարավային դաստիարակության արդյունք է<ref>Clayson, Alan. Page. 3, 9.</ref>։ Օրբիսոնի ընտանիքի բոլոր երեխաները ունեցել են տեսողական խնդիրներ, այդ պատճառով Ռոյը մանուկ հասակում կրել է խիստ ուղղիչ լինզաներ։ Փոքր տարիքում Ռոյը հիվանդանում է [[դեղնաղտ]]ով, որի հետևանքով դեմքի մաշկի վրա հայտնվում են ծաղիկներ։ Հայտնի է, որ Օրբիսոնը բնականից լինելով շիկահեր, իր մազերը ներկել է սև գույնի<ref>Clayson, Alan. Page 3.</ref>։ Ծննդյան վեցերորդ օրը [[շրթնահարմոն]]ի փոխարեն՝ ինչը նրա երազանքն էր, հայրը նրան կիթառ է նվիրում։ Եվ սա որոշում է ապագա երաժիշտի ճակատագիրը։ Նրա առաջին երգը, որը Ռոյը փորձեց կատարել կիթառով եղել է «''You Are My Sunshine''» երգը, իսկ առաջին երգը, որը Ռոյը գրել է ութ տարեկանում դա «Սիրու երդում» ({{lang-en|A Vow of Love}}) երգն էր<ref name=tv>[http://www.tv.com/roy-orbison/person/93729/trivia.html Интересные факты из жизни Роя Орбисона, афоризмы музыканта] ''«[[TV.com]]»''. {{ref-en}}</ref>։ Տաղանդավոր տղան շատ արագ է նվագել սովորում։ Մեկ տարի անց նա հաղթում է պատանի տաղանդների մրցույթում և տեղական ռադիոյի կողմից ստանում է շոուի հրավեր<ref>Clayson, Alan. Page 7.</ref>։ Օրբիսոնի խոսքերով, նրա վրա ամենանամեծ ազդեցությունը ունեցան Լաֆտի Ֆրայզելը<ref>Clayson, Alan. Page 21.</ref>, [[Հենկ Ուիլյամս]]ը և Ջիմի Ռոջերսը։ Առաջին երաժիշտը, որին Օրբիսոնը կենդանի է լսել եղել է Էրնեստ Թաբը, որը ելույթ է ունեցել [[Ֆորտ-Ուերտ]]ում՝ [[1940]]-ական թվականներին։ Օդեսսայում երաժիշտը փորձարկում է տարբեր երաժշտական ժանրեր. ռիթմ-ընդ-բլյուզ, տակս-միկս, [[Դասական երաժշտություն|դասական]] երաժշտություն Մոնտովանիի օրկեստրում։ [[1946]] թվականին նա առաջին անգամ հայտնվում է հանրության մեջ՝ բժշկական ցուցահանդեսի ժամանակ, «Mountain Dew» և «Joe Blon» երգերով։ Արդյունքում Ռոյը գրավում է երկրորդ հորիզոնականը և ստանում է յոթ ու կես դոլլար<ref name=royorbison />։ Ութ տարեկանում նա հաղթում է պատանի տաղանդների մրցույթում և ստանում է տեղական ռադիոյի շոուին մասնակցելու իրավունք։ 1946 թվականին Ռոյի ընտանքիը տեղափոխվում է Ունիկ, որտեղ տասնամյա Ռոյը ստեղծում է իր աառջին խումբը՝ «The Wink Westerners» անվանումով։ Խմբի մեջ մտնում էին հետևյալ երաժիշտները. [[Պետ Էլլիս]]ը ([[թմբուկ]]ներ), [[Ջեյմս Մորրոու]]ը ([[մանդոլին]]), [[Ռիչարդ Վեստ]]ը ([[դաշնամուր]]) և [[Չարլզ Էվանս]]ը ([[բաս]])։ Երաժիշտները կատարում էին Ուեբ Փիրսի, Սլիմ Ուիտմանի և Գլեն Միլլերի երգերը։ Համերգների ժամանակ երաժիշտները կապել են խայտաբղետ շարֆեր, որը համարվում էր շատ հայտնի քանթրի երգիչ [[Ռոյ Ռոջերս]]ի ոճը<ref name="history"/>։ 1951 թվականին, երբ նրանք շարունակելով ելույթները հավաքում են 400$, Ռոյը հասկանում է, որ ամբողջ կյանքում կարող է գումար վաստակել հենց երաժշտության միջոցով։ 1940-ականներին «The Wink Westerners»-ը դառնում է լավագույնը իր սեփական շոուում և նրանց ելույթը հեռարձակվում է [[KMID]] հեռուստաալիքով<ref>Amburn. Page 8-9.</ref>։ 1954 թվականին Ռոյը ավարտելով դպրոցը մեկնում է Դենտոն, որտեղ ընդունվում է քոլեջ։ Իր դպրոցի ավարտական լուսանկարի վրա գրված էր.