«Վարդերի հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18.
 
'''Վարդերի հեղափոխություն''' ({{lang-ka|ვარდების რევოლუცია}} - ''«վարդեբիս ռևոլյուցիա»''), [[գունավոր հեղափոխություն]] [[Վրաստան]]ում [[2003]] թվականի նոյեմբերին: Հեղափոխության հիմնական դրդապատճառը 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծումն էր: Հեղափոխության ընթացքում [[Էդուարդ Շևարդնաձե]]ն վայր դրեց իր լիազորությունները և երկրի ղեկավարումն անցավ ընդդիմադիրներին՝ [[Միխեիլ Սաակաշվիլի]]ի գլխավորությամբ:
 
== Նախադրյալներ ==
Հեղափոխության տանող գլխավոր և համընդհանուր նախադրյալ դարձավ Վրաստանի անկախացումից հետո (1995) պաշտոնավարող Էդուարդ Շևարդնաձեի կառավարումից դժգոհությունը: Բնակչության դժգոհությունն առաջացել էր կառավարության հանդեպ կուտակված պահանջներից, որոնք կապված էին [[Վրաստանի տնտեսություն|երկրի ծանր տնտեսական իրավիճակ]]ի, պետական ծառայողների շրջանում կոռուպցիայի տարածվածության և այլ պատճառներով: Իրավիճակը բարդացավ ազգային փոքրամասնությունների՝ անկախության ձգտելու կամ [[Ռուսաստան]]ին միանալու ձգտումների հետևանքով, ինչը մասնավորապես արտահայտվեց դե-ֆակտո անկախ գոյություն ունեցող [[Աբխազիա]]յի, [[Հարավային Օսիա]]յի և որոշակիորեն [[Աջարիա]]յի պարագայում:
 
Հասարակության մեջ [[բացասական զգացողություններ]] առաջացրեց նաև Շևարդնաձեի՝ [[Վրացա-աբխազական հակամարտություն|Աբխազիայում]] և [[Վրացա-հարավօսիական համակարտություն|Օսիայում]] հակամարտությունները բռնի ուժով լուծելու մերժումը, ինչը համատեղվում էր հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհաջող փորձերով: Վրաստանում քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամն իր գագաթնակետին հասավ 2003 թվականի նոյեմբերի 2-ի նախագահական ընտրությունների նախօրեին: