«Սուեզի ճգնաժամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝ )
Տող 48.
[[1956]] թվականի [[հոկտեմբերի 22]]-ին Իսրայելի նախագահ Բեն Գուրիոնը Ֆրանսիայում՝ [[Փարիզ]]ի մոտակայքում, հանդիպում ունեցավ Անգլիայի արտաքին գործերի նախարար Ս. Լոյդի և ֆրանսիայի վարչապետ Գի Մոլլեի հետ։ Հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունենում խիստ գաղտնի պայմաններում, քննարկվեց Եգիպտոս համատեղ ներխուժման պլանը։ Իսրայելի՝ Եգիպտոսի վրա հարձակվելուց հետո Ֆրանսիան և Անգլիան նպատակ ունեին շարքից հանելու Եգիպտոսի ռազմաօդային ուժերը, ինչպես նաև խոստանում էին Իսրայելին պաշտպանել [[ՄԱԿ]]-ում։
 
1956 թվականի հոկտեմբերի 29-ին իսրայելական զորքերը ներխուժեցին Եգիպտոսի տարածք և սկսեցին շարժվել Սինայի թերակզու խորքերը՝ դեպի Սուեզի ջրանցք։ Իր հարձակումը Իսրայելը պատճառաբանեց ֆիդայիների ռազմական ճամբարները վերացնելու մտադրությամբ՝ Սինայի հյուսիսում։ Իսրայելի հարձակումը սկսելու պահից ամբողջ արաբական աշխարհը պաշտպանեց Եգիպտոսին։ Սակայն ոչ մի արաբական երկրիր չհարձակվեց Իսրայելի վրա ` ՝ խաղաղությունը խախտելու համար։
 
[[Հոկտեմբերի 30]]-ին Սինայ ուղարկված եգիպտական դիվիզիաները մտան կռվի մեջ Իսրայելի բանակի հետ։ Իսրայելի հարձակում սկսելու հաջորդ օրը Եգիպտոսին և Իսրայելին ներկայացվեց վերջնագիր, համաձայն որի` մարտերը պետք է դադարեցվեին , և եգիպտական ու իսրայելական զորքերը պետք է հեռացվեին ջրանցքի երկու կողմերից 10 միլ հեռավորության վրա և պետք է թույլ տրվեր անգլոֆրանսիական զորքերի մուտքը Պորտ Սաիդ։ Իսրայելը , որի զորքերը այդ ժամանակ դեռ 200 կմ հեռու էին ջրանցքից, համաձայնեց ընդունել վերջնագիրը, սակայն չկանգնեցրեց զորքերի առաջխաղացումը։