«Չարլզ Սքոթ Շերինգթոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:Նոբելյան մրցանակակիրներ այբբենական կարգով → [[Կատեգորիա:Նոբելյան մրցանակի դափնեկիրներ այբբենական...
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Charles Scott Sherrington2.jpg|250px|մինի|աջից|Չարլզ Սկոտ Շերինգթոն]]
'''Չարլզ Սկոտ Շերինգթոն''' ({{lang-en|Charles Scott Sherrington}}, [[27 նոյեմբերի]], [[1857]],[[Լոնդոն]] - [[4 մարտի]], [[1952]], Իսթբորն), անգլիացի [[Ֆիզիոլոգիա|ֆիզիոլոգ]]։ [[Լոնդոն]]ի թագավորական ընկերության անդամ ([[1893]] թվականից), [[Պետերբուրգ]]ի [[Գիտությունների ակադեմիա|ԳԱ]] ([[1915]] թվականից) և [[ԽՍՀՄ]] ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ։
 
Ավարտել է [[Քեմբրիջի համալսարան]]ը [[1885]] թվականին։ Եղել է [[Լիվերպուլ]]ի ([[1895]]-ից [[1913]] թվականներին) և [[Օքսֆորդի համալսարան|Օքսֆորդ]]ի ([[1913]]-ից [[1935]] թվականներին) [[համալսարան]]ների [[պրոֆեսոր]]։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են [[կենտրոնական նյարդային համակարգ]]ի ֆիզիոլոգիային։[[ֆիզիոլոգիա]]յին։ Ուսումնասիրել է [[ողնուղեղ]]ի [[ռեֆլեքս]]ային գործունեության օրենքները, նշել [[սինապս]]ների դերը նյարդային [[բջիջ]]ների փոխհարաբերության պրոցեսում, մանրամասն նկարագրել փոխհակադարձ (ռեցիպրոկ) նյարդավորումը։ Զարգացրել է [[մկան]]ային ռեցեպցիայի (ընկալչության) մասին [[տեսություն]]ը, նկարագրել [[գլխուղեղ]]ի [[կեղև]]ի փոխհարաբերությունը ողնուղեղի շարժիչ կենտրոնների հետ, որոնք կարգավորում են կմախքային մկանները։ Շերինգթոնի գիտական աշխատանքները մեծ դեր են խաղացել փորձառական և կլինիկական նյարդաբանության զարգացման համար։ Արժանացել է [[Նոբելյան մրցանակ]]ի [[1932]] թվականին Է. Էդրիանի հետ համատեղ։
 
{{ՀՍՀ}}