«Նեյրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 45.
*Միջավայրի կամ տեղանքի նեյրոններ, որոնք ակտիվանում են փորձարարական տարածության մեջ որոշակի դիրքի դեպքում։<ref>Գրիգորյան Վ.Հ. -Հոգեֆիզիոլոգիա.- Եր.: Երևանի համալսարան հրատ., 2007, էջ 14-15:</ref>
== Պատմական ակնարկ ==
Նեյրոն տերմինը ներմուծվել է 1891թ. Վիլհեմ Վալդեյերի կողմից: [[Կամիլո Գոլջի]]ի հայտնաբերած ներկի շնորհիվ հնարավոր է դառնում ստանալ նյարդաբջիջների ավելի հստակ պատկերներ: Գոլջին ինքը կարծում էր, որ նեյրոնները ֆունկցիոնալ առումով ինքնուրույն դեր չունեն, և նյարդային հյուսվածքը բարդ և խճճված համակարգ է: Իսպանացի գիտնական Ռամոն Կախալը, օգտագործելով Գոլջիի հայտնաբերած տեխնիկան, հանգում է այն եզրակացությանը, որ նեյրոնները և անատոմիական, և ֆունկցիոնալ տեսակետից առանձին միավորներ են: Կախալը պնդում էր, որ նեյրոններն իրականում միմյանց մանրաթելերի միջոցով չեն կապված, այլ ունեն հաղորդակցման հատուկ միջոցներ: [[Չարլզ Սկոտ Շերինգթոն]]ը հետագայում այդ կապերը կնքեց սինապս անվանմամբ: 1950թ. Էլեկտրոնային մանրադիտակի հայտնաբերմամբ վերջնականապես հաստատվեց Կախալի տեսակետը: Չնայած իրենց հայացքների տարբերությանը՝ 1906թ. Գոլջիին և Կախալին համատեղ Նոբելյան մրցանակ շնորհվեց բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում: <ref> Bentivoglio, Marina: Life and Discoveries of Camillo Golgi, http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/1906/golgi-article.html, 06.10.15 </ref>
== Նյարդային հաղորդակցություն ==
Նեյրոնները միմյանց հետ հաղորդակցվում են [[սինապս]]ների միջոցով: Չնայած աքսոնով փոխանցվող էլեկտրական ազդակը միշտ նույն բնույթն է կրում՝ ազդանշանների բնույթը տարբերվում է՝ կախված բջջի միջնորդանյութից: Հետսինապսային բջջին միացած միջնորդանյութը կամ խթանում, կամ արգելում է վերջինիս գործունեությունը, ընդ որում խթանումը կամ արգելումն իրականացնելու համար բազմակի ազդակներ են հարկավոր տարբեր դենդրիտերից:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նեյրոն» էջից