«Նեյրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 20.
* Միաբևեռ նեյրոնները պարզագույն նեյրոններն են, որոն հանդիպում են անողնաշարավորների նյարդային համակարգում: Ողնաշարավորների մոտ հանդիպում են միայն ինքնավար նյարդային համակարգում: Միաբևեռ նեյրոնները սեգմենտավորված են, ընդ որում, սեգմենտներից մեկը կատարում է աքսոնի, իսկ մյուսը դենդրիտի գործառույթ: Գոյություն ունեն նաև այսպես կոչված կեղծ միաբևեռ նեյրոններ: Այս բջիջներն ունեն երկու սեգմենտ, որոնք կատարում են աքսոնի դեր: Աքսոններից մեկն ազդանշան է ուղարկում [[ծայրամասային նյարդային համակարգ]]՝ մաշկի, վերջույթների և մկանների ընկալիչներին, մինչդեռ մյուսը կապ է հաստատում ողնուղեղի հետ:
* Երկբևեռ նեյրոնները բաղկացած են աքսոնից և դենդրիտներից: Զգայական նեյրոններից շատերը երկբևեռ են, ինչպես օրինակ ցանցաթաղանթի կամ հոտառական նեյրոնները:
* Բազմաբևեռ նեյրոնները գերակշռում են ողնաշարավորների նյարդային համակարգում: Ունեն մեկ աքսոն և բազմաթիվ ճյուղավորված դենդրիտներ: Ողնուղեղի շարժողական նեյրոնները ունեն մոտ 10.000 կապեր՝ 2000-ը սոմայի, իսկ 8000-ը դենդրիտների վրա: Ուղեղիկում տեղակայված Պուրկինյե բջջի սինապտիկ կապերը հասնում են 150.000-ի: {{ref|reference2reference3}}
== Դասակարգում ըստ գործառույթի==
Ըստ գործառույթի նեյրոնները լինում են զգայական, շարժողական և միջանկյալ:
* Զգայական նեյրոնները ազդանշաններ են փոխանցում ծայրամասային նյարդային համակարգից դեպի կենտրոնական նյարդային համակարգ ընկալման և շարժողական կոորդինացիայի համար:
*Շարժողական նեյրոնները ողնուղեղային հրահանգները փոխանցում են դեպի մկաններ և գեղձեր:
*Միջանկյալ նեյրոնները ամենանատարածվածն են և ազդանշաններ են փոխանցում ուղեղի մի հատվածից մյուսը: {{ref|reference4reference5}}
=== Դասակարգում ըստ աքսոնի երկարության===
Ըստ աքսոնների երկարության նեյրոնները բաժանվում են երկու տեսակի՝ Գոլջիի I և II տիպի նեյրոններ: Գոլջիի I տիպի նեյրոնները ունեն երկար աքսոն և կապ են հաստատում հեռադիր նեյրոնների հետ, իսկ II տիպի նեյրոնները տեղային կապեր են հաստատում հարևան բջիջների հետ: Ընդհանուր առմամբ, սոմայի չափսերը համեմատական են բջջի աքսոնի երկարությանը, քանի որ մեծ տարածությա վրա ազդանշաններ ուղարկելու համար ավելի շատ ռեսուրսներ են անհրաժեշտ: {{ref|reference4}
[[պատկեր:Neurons uni bi multi pseudouni.svg|thumb|Տարբեր տեսակի նեյրոններ. 1. միբևեռ, 2. երկբևեռ, 3. բազմաբևեռ, 4. կեղծ միաբևեռ]]
=== Դասակարգում ըստ միջնորդանյութի===
Նեյրոնների դասակարգումը հնարավոր է նաև վերջիններիս քիմիական հատկությունների հիման վրա: Այս դեպքում չափանիշ է հանդիսանում նյարդային հաղորդակցության համար օգտագործվող միջնորդանյութը: Օրինակ, եթե սինապտային գործընթացներն իրականանում են ացետիլ-խոլինի կիրառմամբ, բջիջը համարվում է խոլինային: {{ref|reference4reference5}}
=== Այլ դասակարգումներ ===
Ներկայումս առանձնացված են նեյրոնների նոր դասեր, որոնք յուրահատուկ կերպով կապված են հոգեկան տարբեր գործընթացների հետ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նեյրոն» էջից