«Արագածյան ոչխարի ցեղախումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Արագածյան ոչխարի ցեղախումբ''', մսաբրդատու, կիսանրբագեղմ, ճարպապոչավոր ոչխարների ցեղախումբ։ ==...»:
(Տարբերություն չկա)

15:33, 6 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Արագածյան ոչխարի ցեղախումբ, մսաբրդատու, կիսանրբագեղմ, ճարպապոչավոր ոչխարների ցեղախումբ։

Թալինի շրջանի Ալագյազի ոչխարաբուծակաև տոհմային տնտեսություն

Ստեղծվել է 1931-1952 թվականներին, Թալինի շրջանի Ալագյազի ոչխարաբուծակաև տոհմային տնտեսությունում, Ա. Ռուխկյանի ղեկավարությամբ։ Ցեղախմբի ստեղծման համար օգտագործվել են բալբասի և ռամբուլիեի խառեացեղերը։ Կիրառվել է ըետրություն, զույգ ընտրություն և մասամբ ազգակցակաև բուծում։ 

Արագածյան ոչխարի ցեղախումբը հարմարված է լեռնային պայմաններին։ Պահպանում է ելակետային ցեղերի կենսաբանակաև ու տնտեսական դրական հատկանիշները։ Բևորոշվում է ամուր մարմնակազմով և զարգացած պոչով։

Խոյեր

Խոյերի միջին կենդանի քաշը 90-120 կգ է, մաքիներինը՝ 56-61, սպանդային ելքը՝ 53-56%: Տոհմային խոյերի բրդատվությունը 4-6 կգ է, մաքիներինը՝ 3-3,5 կգ։ Բուրդը միատարր է, կիսանուրբ, սպիտակ, 50-58 որակի, մաքուր ելքը՝ 63-67%, երկարությունը՝ 10-11 սմ։ Կաթնատվությունը (3 ամսում)՝ 50 կգ։ վաղահաս են, 7 ամսական գառները կշռում եև 42-47 կգ։ Այդ ցեղախմբի ոչխարները տարածված են հիմնականում Թալինի շրջանում։ Տոհմային խոյերը օգտագործվում են Մարտունու շրջանի կոլտնտեսություններում բալբաս ցեղի, իսկ 1965 թվականից Հոկտեմբերյանի, Արագածյան ցեղախմբի մաքի։ Արթիկի և Ախուրյանի շրջանների առանձին տնտեսությունևերում՝ խառնացեղ ոչխարների բարելավման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։