«Սաղմոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Սաղմոսների բովանդակությունը: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (2) oգտվելով ԱՎԲ
→‎top: հղումներ
Տող 1.
'''Սաղմոս''' ('''Սաղմոսարան''', հուն. ψαλμοvς (փսալմոս – քնարի վրա երգ) բառից, որը համարժեքն է [[եբրայերեն]] բնագրի 57 սաղմոսների սկզբում հանդիպող ''միզմոր'' (օրհներգություն) եզրի), [[աղոթք]]-[[մարգարեություն]], օրհներգություն, հոգևոր [[երգ]]։ Սաղմոսների ժողովածու հանդիսացող '''Սաղմոսարանը''' կամ '''Սաղմոսաց գիրքը''' [[Աստվածաշունչ]] մատյանի [[Հին Կտակարան]]ի կանոնի գրքերից մեկն է՝ դասվելով «իմաստության գրականության» շարքին։ Համաձայն քրիստոնեության՝[[Քրիստոնեություն |քրիստոնեության]]՝ սաղմոսները ստեղծվել են [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգու]] ներգործությամբ։ Իսրայելում ի սկզբանե Սաղմոսները սահմանված էին երաժշտության ընկերակցությամբ Աստծո առաջ երգվելու համար։ ։ Սաղմոսարանում[[Սաղմոսարան]]ում ընդգրկված են 151 սաղմոսներ, որոնցից 150-ը կանոնական են, իսկ վերջինը՝ երկրորդականոն։ Այս գիրքը Աստվածաշնչի եբրայերեն բնագրում մասնավոր անուն չի ունեցել, ուշ շրջանում կոչվել է Սեֆեր Թեհիլլիմ՝ Գովաբանության գիրք, իսկ հունարեն Յոթանասնից թարգմանությունում՝ ''Փսալտերիոն'', որը թարգմանվում է ''տասնալար (տասնաղի) նվագարան'', ''տավիղ, սաղմոսարան''։ Այդպես է նաև հայերենում. Սաղմոսարան նշանակում է և՜ սաղմոսների ժողովածու, և՜ սաղմոսներ երգելու նվագարան։
[[File:Psalms scroll.PNG|thumb]]
 
Սաղմոսարանի եբրայական և հունական անվանումները պայմանավորված են՝ եբրայականը նրանց բովանդակության հիմնական ներքին բնույթով՝ իբրև [[Աստված]] փառաբանող երգեր, իսկ հունականը՝ այդ երգերի կատարման արտաքին եղանակով, այսինքն՝ լարային նվագարանի ընկերակցությամբ։ Հեղինակները։ Սուրբգրային ավանդության մեջ Սաղմոսարանը կոչվում է «Գիրք սաղմոսաց [[Դավիթ (Իսրայելի արքա)|Դավթի]]»։ Դավթի անունը հիշատակված է 73 սաղմոսների խորագրերում և հատկապես ժողովածուի առաջին գրքում, որն այդ պատճառով կոչվում է «Դավթյան մեծ ժողովածու»։ Ընդ որում՝ 13 անգամ նշված է նրա կյանքի որևէ իրադարձություն։ Դավիթը միայն թագավոր ու քաջարի զինվոր չէր, այլև աստվածաշնորհ երգիչ, բանաստեղծ և երաժշտական գործիքներ հնարող։ [[Սուրբ ԳիրքըԳիրք]]ը նրան է վերագրում պաշտամունքի կազմակերպման և ծիսական երգեցողության երախտիքը։ Թեև, անկասկած, Դավիթն է ժողովածուի գլխավոր հեղինակը և կազմողը, այնուամենայնիվ նրա անվամբ այն կոչելը փոխանունություն է (մետոնիմիա), այսինքն՝ մասով ամբողջը կոչելու երևույթ։ Խորագրերը հիշատակում են նաև մյուս հեղինակների անունները՝ [[Մովսես]], [[Սողոմոն]], Ասափ, Եման, Եթան, Իդիթուն, Կորխի որդիներ։ Սաղմոսների զգալի մասն անանուն է։ Սակայն անկախ հեղինակների թվից ու զանազան ժամանակներում կազմված լինելուց, սաղմոսները նույնական են ծագումով և աղբյուրով. ըստ քրիստոնեական ուսմունքի հեղինակներին ներշնչողը Սուրբ Հոգին է։ [[Եպիփան Կիպրացի]]ն Դավթին նմանեցնում է թանաքի մեջ թաթախված գրչի, որ «թացեալ
և ներկեալ է շնորհօք Հոգւոյն Սրբոյ»։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սաղմոս» էջից