«Արաբա-իսրայելական պատերազմ (1973)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 40.
[[Մոսկվա]]յում [[Շվեդիա]]յի լիազոր դեսպան Գունար Յարինգը հենց դարձավ այդ ներկայացուցիչը, ով [[1967]] թվականի [[դեկտեմբեր]]ին ժամանեց [[Մերձավոր Արևելք]] և բանակցություններ սկսեց Իսրայելի, [[Եգիպտոս]]ի, [[Սիրիա]]յի և [[Հորդանան]]ի հետ։ [[1968]] թվականի [[մարտ]]ին Յարինգը Գլխավոր քարտուղարին հայտնեց իր չորսամսյա առաքելության ձախողման մասին, կապված կողմերի հակազդեցության հետ, և վերադարձավ [[Նյու Յորք]]։ Փաստորեն վեցօրյա պատերազմից հետո Մերձավոր Արևելքում ստեղծվեց հետևյալ իրավիճակը` ոչ խաղախություն, ոչ պատերազմ։ Դրա արդյունքում [[1968]]-[[1970]] թվականներին կողմերի մեջ ընթանում էր «պատերազմ ուժերը հյուծելու համար»։ Կողմերի միջև սահմանային բախումները մնում էին չափի մեջ և չէին վերածվում լուրջ բախման։ [[Գամալ Աբդել Նասեր|Նասերի]] գլխավոր նպատակն էր անընդհատ հարձակումների միջոցով ստիպել Իսրայելին կենտրոնացնել մեծ քանակությամբ մարդկային ուժեր սահմանում, ինչը մեծապես կվնասեր Իսրայելի տնտեսությանը։ Դիրքային պատերազմում հաջողության հասնելու Եգիպտոսի շանսերն ավելի մեծ էին, որտեղ մարդկային ցանկացած կորուստ բացի տնտեսական ոլորտում հետևանքներից ծանր հետևանք էր թողնում նաև հասարակության վրա, ում մոտ դեռ թարմ էին [[Հոլոքոստ]]ի մասին հիշողությունները։
[[Պատկեր:Six Day War Territories.svg|մինի|Սահմանները՝ նախքան [[վեցօրյա պատերազմ]]ը]]
Պատերազմի ընթացքը ցույց տվեց, որ Եգիպտոսը այնքան էլ մեծ առավելություն չունի։ Չնայած որ Վեցօրյա պատերազմից հետո [[ԽՍՀՄ]] օգնությամբ այն վերականգնել էր իր ռազմական հիմնական կորուստները, այդուհանդերձ օդային պաշտպանությունը թույլ էր, ինչի հետևանքով [[1970]] թվականի [[փետրվար]]ին Իսրայելի օդային հարձակման ժամանակ պայթեցվել էր մետաղաձուլական գործարանը։ Եգիպտոսի տնտեսությունը շատ էր տուժել նաև [[Սուեզ]]ում գտնվող նավթամշակման գործարանների ավերումից։ավերումից<ref>Саад эль-Шазли «Форсирование Суэцкого канала». — М. : Библос-консалтинг, 2008. С.228-243</ref>։ Ուստի Նասերը ստիպված էր արդյունավետ հակահրթիռային պաշտպանություն ստեղծելու խնդրանքով դիմել ԽՍՀՄ-ին։
 
Միջազգային հանրության ներկայացուցիչներ սկսեցին Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորմանն ուղղված քայլեր նախաձեռնել։ Այսպես, [[1968]] թվականին [[ԽՍՀՄ]]-ը առաջարկեց 242-րդ բանաձևի իրագործման իր ծրագիրը։ [[Ֆրանսիա]]ն, համաձայն լինելով ԽՍՀՄ առաջարկի հետ, իր կողմից հանդես եկավ ՄԱԿ-ի հետ համատեղ իր, [[ԱՄՆ]], ԽՍՀՄ և [[Մեծ Բրիտանիա]]յի ներկայացուցիչների ժողով գումարելու առաջարկությամբ։ Արդյունքում, [[1969]] թվականի [[ապրիլի 3]]-ին Նյու Յորքում սկսվեցին չորս գերտերություների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունները։ Բոլորը միաձայն պաշտպանեցին ՄԱԿ-ի 242րդ բանաձևը և Յարինգի առաքելությունը։ Այդուհանդերձ ԱՄՆ-ն գտնում էր, որ ի վիճակի է միայնակ կարող է լուծել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման խնդիրը։ [[1970]] թվականի [[ամառ|ամռանը]] հայտնվեց «Ռոջերսի նախագիծը», որի համաձայն Իսրայելը պետք է իրականացնի 242րդ բանաձևի բոլոր պահանջները՝ խթանելով Մերձավոր Արևելքում իրադրության կայունացմանը։ Եգիպտոսը պատրաստակամ էր դադարեցնել կրակը, և արտգործնախարարը տվեց իր համաձայնությունը ԱՄՆ նախագծին, սակայն Իսրայելը չընդունեց Ռոջերսի նախագիծը։