Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
'''Տոհմ''', իր ծագումը մի գծով տանող, միևնույն նախնուց սերած լինելու ինքնագիտակցությամբ, ընդհանուր տոհմանուն կրող և արյունակից մարդկանց խումբ։ Ծագել է նախնադարյան [[հոտ]]ից, տոհմում հետևել են [[արտամուսնություն|արտամուսնությանը]] , և այդ օրենքի ուժով տոհմերը չեն մնացել մեկուսացված, այլ հենց սկզբից միավորվել են [[ցեղ]]երի մեջ։ Սկզբում ցեղը կազմվել է ամուսնական հարաբերություններով կապված երկու տոհմերից։ Հետագայում, վերջինների բաժանման հետևանքով, ցեղի մեջ սկսել են մտնել [[ֆրատրիա]]յում միավորված մեծ թվով տոհմեր։ Գիտության մեջ տարածված տեսակետներից մեկի համաձայն՝ [[տոհմային հասարակարգ]]ն անցել է զարգացման երկու հաջորդական փուլ՝ [[մայրական տոհմ]]ի դարաշրջան և [[հայրական տոհմ]]ի [[դարաշրջան]]։ Մայրական տոհմում մարդկանց [[արտադրողական հարաբերություններ]]ը, որպես կանոն, համընկել են արյունակից ազգականների միջև հարաբերություններին։ Այդ հարաբերությունները բնորոշվել են համայնական աշխատանքով և ապառմամբ, [[արտադրության հիմնական միջոցներ]]ի համատոհմական գործերում տոհմակիցների իրավահավասարությամբ։ Այսպիսով, տոհմը այդ փուլում եղել է նախնադարյան հասարակության տնտեսական բջիջ։
Արտադրողական ուժերի զարգացման հետ տեղի է ունեցել անցում հայրական տոհմի դարաշրջանին։ Ժողովուրդների զգալի մասի մոտ այդ անցումը կապված է եղել հովվական անասնապահության, գյութանային երկրագործության և մետաղամշակության տարածման հետ։ Հասարակության տնտեսական բջիջը դարձել է նահապետական մեծ ընտանիքը։ Այդ ժամանակ էլ տոհմական հարաբերությունները սկսել են քայքայվել, և աստիճանաբար ձևավորվել են [[տարածքային համայնքներ]]ը։ Հարևանությամբ ապրող տարատոհմ նահապետական ընտանիքները կազմել են [[դրացիական համայնք]]։ Ձևավորվել է փոքր [[ընտանիք]]ը՝ որպես հասարակության տնտեսական բջիջ։ Այդ բոլոր փոփոխությունները հանգեցրել են տոհմական կարգերի վերջնական անկմանն ու դասակարգային հարաբերությունների ձևավորմանը։ Սակայն տոհմական զանազան կառուցվածքներ հաճախ պահպանվում են նաև դասակարգային հասարակության առաջացումից հետո։
Այլ տեսակետի համաձայն՝ դեռևս տոհմական հարաբերությունների վաղ փուլում տոհմը եղել է ոչ թե արտադրական բջիջ, այլ հիմնականում ունեցել է սոսկ ամուսնության կարգավորման դեր։ Ընդ որում, տոհմը դրսևորվել է մայրական կամ հայրական ձևով՝ կախված ոչ թե նրա զարգացման փուլից, այլ որոշակի պայմաններից։ Հասարակության տնտեսական բջիջը և հասարակական կարևորագույն մարմինը եղել է արտամուսնական օրենքի ներգործությամբ տարբեր տոհմերի ներկայացուցիչներ ընդգրկող համայնքը։ Այդպիսի համայնքի միջուկը կազմել են մի տոհմի ներկայացուցիչները։ Ըստ այդ տեսակետի`տեսակետի՝ տոհմը և [[համայնք]]ը եղել են տարբեր, բայց համատեղ գոյակցող հասարակական միավորներ։
 
[[Կատեգորիա:Նախնադարյան Հայաստան]]