«Վրաստանի երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

 
== Պատմություն==
Հնագույն ժամանակներից տարածված են ժողովրդական երաժշտական գործիքները՝ [[չոնգուրի]], [[փանդուրի]], չանգի (լարային կսմիթավոր), չունիրի (լարային աղեղնավոր), գուդաստվիրի ([[պարկապզուկ]]), սալամուրի (շվի), սոինարի կամ լարչեմի (բազմափող ֆլեյտա), քնարի ([[քնար]]), բուկի (փող), սաղվիրի (ազդանշանային փող), դհոլի (երկկողմանի թմբուկ), [[դայրա]] (դափ) և այլն։ Վրացական երաժշտական բանահյուսության մեջ գործածվում են տարբեր դիատոնիկ լադեր։ Խմբերգերին բնորոշ է ձայների շարժումը եռահնչյուններով, զուգահեռ կվինտաներով և կվարտաներով։
 
IV դարում ծագել է վրացական եկեղեցական երաժշտությունը, որը կրել է ժողովրդական բազմաձայնության ազդեցությունը։ X դարում ստեղծվել է Մ․ Մոդրեկիլիի հոգևոր հիմների ժողովածուն։ Մոտավորապես XVII դարում ձևավորվել է քաղաքային երաժշտական մշակույթը։ XIX դարում Վրաստանի՝ [[Ռուսական կայսրություն|Ռուսաստան]]ին միանալու հետևանքով հաստատվել են մշտական կապեր վրացական և ռուսական, ինչպես նաև եվրոպական երաժշտական մշակույթների միջև։ 1851 թվականին [[Թիֆլիս]]ում բացվել է [[Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն|օպերային թատրոն]], 1871 թվականին՝ Կովկասյան երաժշտական ընկերության երաժշտական դպրոց (1886 թվականից՝ ուսումնարան, 1917 թվականից՝ կոնսերվատորիա, 1947 թվականից՝ Վ․ Սարաջիշվիլու անվան), 1883 թվականին՝ Ռուսական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքը, 1905 թվականին՝ Վրացական ֆիլհարմոնիկ ընկերությունը։